Ուսանողական պայքարը դադար վերցրեց: Տարկետման հարցի շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերելու համար ժամանակ կա: Ժամանակ կա նաև հասկանալու, թե իրենից ինչ է ներկայացնում Հայաստանի բուհական համակարգը, և ովքեր են մեր ուսանողները: Մինչ 90-ականների ժողովրդագրական ալիքի «հարվածը» մեր բուհական համակարգում ուսանողների քանակը գերազանցում էր 100 հազարը: Վերջին տարիներին ուսանողների քանակը սահուն կրճատվում է. 2012/13 ուստարում բուհ ընդունվել […]
Առափիի ակտիվ սողանքային գոտում գտնվող տներից մեկի բնակիչներին փրկարարներն արգելում են տուն վերադառնել:
Տրանսպորտային միջոցների հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով Երևան քաղաքի Մոլդովական, Թոթովենցի և Բագրևանդի փողոցների խաչմերուկում 2017 թվականի նոյեմբերի 17-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի 2017 թվականի մրցանակին արժանացած «Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր Թոնի Ֆադելը համոզված է՝ Հայաստանը ճիշտ ուղու վրա է, որպեսզի կերտի թվային հասարակություն:
Պետությունը նախատեսում է 2018-ի երկրորդ կիսամյակից հաշմանդամություն ունեցող և անապահով անձանց տրամադրել բժշկական ապահովագրական փաթեթներ: Փաթեթները կփոխեն պետպատվերի մատուցման եղանակը, էականորեն կնվազեցնեն չարաշահումների հնարավորությունները և կօգնեն աստիճանաբար անցում կատարել համընդհանուր պարտադիր բժշկական ապահովագրության:
Նոյեմբերի 16-ին, ժամը 15:08-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Ընտանեկան բռնության կանխարգելման, ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» և հարակից օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի մասին փաթեթը չի նախատեսում ծնողական իրավունքներից զրկման կամ ծնողական իրավունքներից սահմանափակման որևէ նոր հիմք, ինչպես նաև՝ որևէ հիմք, որը կարող է խարխլել ավանդական ընտանեկան արժեքները:
Գործադիրի այսօրվա նիստի ընթացքում հավանության արժանացավ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր Թ.Ալավերդյանին՝ հիվանդանոցից փախուստի դիմելու համար:
Այսօր Ազգային ժողովի հերթական նիստին քննարկվում է պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Կարինե Աճեմյանի, Վահե Էնֆիաջյանի և Աղվան Վարդանյանի հեղինակած «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը:
Կառավարության այսօրվա նիստի ընթացքում հավանության արժանացավ «Հեռուստատեսության ու ռադիոյի մասին» ու մի շարք այլ օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու նախագիծը։
Նոյեմբերի 15-ին, ժամը 18.20-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 41-րդ կմ-ին իրար են բախվել Ա. Ա.-ի վարած «Ֆոլքսվագեն» և Ա. Մ.-ի վարած նույն մակնիշի ավտոմեքենաները:
Ռուս զինվորի անհետացման մասին Շիրակի մարզի դատախազությունը հաղորդագրություն չի ստացել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը «ՇուշանԷլ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման ընթացքում լաբորատոր փորձաքննությամբ հայտնաբերել է վտանգավոր սննդամթերքի թողարկման դեպք:
Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայից հավանաբար երկու պայմանագրային զինծառայող է անհետացել, որովհետև Գյումրիում նրանց լուսանկարները ձեռքներին աշխատակիցները փնտրում են
Նոյեմբերի 17-18-ը, 19-ի գիշերը, նոյեմբերի 20-ի ցերեկը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, նոյեմբերի 19-ի երեկոյան ժամերին, 20-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև:
Հայաստանի «Էրեբունի» ռուսական ավիացիոն ռազմակայանի կործանիչների եւ բանակային օդուժի օդաչուները մասնակցում են որոնողական-փրկարարական վարժանքներին:
ՀՀ կառավարությունը դյուրացնում է Հնդկաստանի քաղաքացիների՝ Հայաստան մուտքի արտոնագիր ստանալու ռեժիմը:
Այսօր Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարություն է տարածել այն մասին, թե երեկ՝ երեկոյան, ահազանգ է ստացել, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Գևորգ Սաֆարյանն իր խցակիցների կողմից ծեծի է ենթարկվել:
Երեկ երեկոյան ահազանգ է ստացվել այն մասին, որ իր քաղաքակական հայացքների համար դատապարտված, «Նոր Հայաստան» քաղաքական միավորման անդամ Գևորգ Սաֆարյանը Նուբարաշեն ՔԿՀ-ի իր խցակիցների կողմից ծեծի է ենթարկվել:
Ինչպես տեղեկացրել էինք` նոյեմբերի 14-ին, ժամը 00.02-ին սահմաններում, «Նիսան Տիանա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 141-րդ կմ-ին դուրս էր եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը, ինչի հետևանքով 3 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Վարչապետ Կարեն Կարապետյանը հետաքրքրվեց՝ արդյոք մինչ այդ դա ամրագրված չէ՞ր: Դավիթ Հարությունյանն էլ պատասխանեց. «Ոչ, ամրագրված չէր, ենթադրվում էր, իսկ հիմա մենք ամրագրել ենք դա»:
Նոյեմբերի 16-ին, ժամը 09:15-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Նորագյուղ թաղամասի Էջմիածնի հին խճուղում՝ ոստիկանության պահեստների մոտակայքում, տեղի է ՃՏՊ, ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այսօր Ազգային ժողովի հերթական նիստին 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ներկայացրեց 5 պատճառ, թե ինչո՞ւ պետք է դեմ քվեարկել այս նախագծին:
Գործադիրի այսօրվա նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարականներ տվեց շինարարական թույլտվությունների տրամադրման վերաբերյալ:
ՀՀ կառավարության այսօրվա նիստի ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարականներ տվեց անչափահասներին արգելված արատադրանքների վաճառքի, ծառայությունների մատուցման դեպքերի կանխարգելման վերաբերյալ:
Նոյեմբերի 16-ին ժամը 01:00-ին Ստեփանակերտ քաղաքի ԱԻ բաժնի պետ – ԲՏՊ բաժանմունքի պետից տեղեկություն է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Ա.Սախարովի 1 հասցեում Է. Պ.-ին պատկանող բնակելի տան պատը վնասվել է տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով:
Երևանի պետական համալսարանում դասապրոցեսն ամբողջովին վերականգնվել է և նորմալ հունով ընթանում է:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 15-ից 16-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքից բացահայտվել է 10-ը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի ազգային պատկերասրահը դատի է տվել ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչությանը` պահանջելով անվավեր ճանաչել իր դեմ կայացված ակտը: