Կառավարությունը դյուրացնում է Հնդկաստանի քաղաքացիների մուտքը Հայաստան

ՀՀ կառավարությունը դյուրացնում է  Հնդկաստանի քաղաքացիների՝ Հայաստան մուտքի արտոնագիր ստանալու ռեժիմը:

ՀՀ կառավարության այսօրվա նիստի ընթացքում արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ասաց, որ, եթե ներկայումս մուտքի արտոնագիր ստանալու համար Հնդկաստանի քաղաքացին կարող է դիմել միայն հրավերի պարագայում և միայն Հայաստանի դեսպանություն կամ հյուպատոսական ծառայություն, այս որոշումն ընդունելուց հետո հրավերի անհրաժեշտություն այլևս չի լինի, Հնդկաստանի քաղաքացիները կարող են մուտքի արտոնագիր ստանալ սահմանակետերում, էլեկտրոնային համակարգով, դեսպանատանը կամ հյուպատոսությանը դիմելով՝ իրենց ընտրությամբ:

Փոխնախարարի խոսքով՝ այդ որոշման ընդունումը կնպաստի Հնդկաստանից Հայաստան զբոսաշրջիկների հոսքի մեծացմանը, առևտրաշրջանառության ծավալների ընդլայնմանն ու ներդրումների խթանմանը: Ըստ նրա՝ վերջին 1 տարվա ընթացքում Հնդկաստանից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների հոսքն աճել է 168%-ով, և որոշման ընդունումից հետո այդ թիվն ավելի կաճի: Վարչապետ հարցրեց՝ արդյոք Չինաստանի հետ նման ռեժիմ ունե՞նք, ինչին Շավարշ Քոչարյանը պատասխանեց՝ դեռ ոչ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930