Նոյեմբերի 19-ին՝ ժամը 22:46-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ավետ Ավետիսյան փողոցի թիվ 36 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նոյեմբերի 20-ին՝ ժամը 01:11-ին, ահազանգ է ստացվել, որ Իջևան-Երևան ավտոճանապարհի 90-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կանտուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պապիկ է դարձել: Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը երկվորյակ երեխաների հայր է դարձել:
Դատարան է ուղարկվել գողության փաստի դեպքով հարուցված քրեական գործը։
Ճանապարհային երթևեկության անվտանգության բարելավման նպատակով Երևան քաղաքի Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկի հին սերնդի լուսացույցները 2017 թվականի նոյեմբերի 20-ից կփոխարինվեն նոր սերնդի լուսացույցներով:
Նա կասկածվում է կաշառք պահանջելու մեջ:
2016 թվականին Հայաստանում գրանցվել է 16294 ամուսնություն, 3648 ամուսնալուծություն
Ներկա ժամանակահատվածում գոյություն ունեն վախերի տարբեր դասակարգումներ: Ըստ այդ դասակարգումների՝ նման հուզական կարգավիճակի բազմազանությունը կարելի է բաժանել բնական, սոցիալական և ներքին վախերի:
Նոյեմբերի 20-ի գիշերը սպասվում է անձրև:
Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի տարբեր կայարաններում քաղաքացիների հերթեր է գոյացել, ժետոններ չեն վաճառվում կամ արդեն վաճառվել են, սակայն մետրոն չի աշխատում։
Նոյեմբերի 19-ին, ժամը 14:25-ին ահազանգ է ստացվել, որ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտեն»- ում տեղի է ունեցել պայթյուն:
Արդեն 1 ժամից ավելի է, Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան Մետրոպոլիտենի՝ Հանրապետության հրապարակի հատվածում երթեկությունը ժամանակավորապես դադարեցվել է։
Այսօր՝ նոյեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Նոյեմբերի 19-ին, ժամը 23:23-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Ախուրյան գյուղի Բանավան թաղամասի 2-րդ նրբանցքում այրվում է տնակ:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Վանաձորի բնակիչ Վոլոդյա Քոչինյանի սպանության դեպքի առթիվ։
Եթե ունեք ապօրինի զենք-զինամթերք, հանձնեք ոստիկանություն և կազատվեք քրեական պատասխանատվությունից:
Նոյեմբերի 19-ին, ժամը 00:28-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի հրապարակում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ծառին, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դավիթաշենի և Մալաթիա-Սեբաստիայի վարչական շրջաններում կայանած 24 ավտոմեքենաներից գողություններ կատարողը հայտնաբերվեց:
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրեն Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Ինչ է լինում, երբ ոստիկանության կողմից պահպանվող որևէ օբյեկտում միանում է ձայնաազդանշանային համակարգը:
Ավանում կատարված կողոպուտը բացահայտվել է 3 օրում։
Ամերիկահայ գրող, հրապարակախոս, Բաքվի փախստական Աննա Աստվածատուրյան-Տերկոտը, ով օրերս Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում ներկայացրել է իր «Изгнание в никуда» գիրքը, այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ գրքում գրել է 1988-1992 թվականներին Ադրբեջանում տեղի ունեցած հայերի ցեղասպանության մասին։
Բուքմեյքերական ընկերություններն ու խաղատները կարող են տուգանվել խոշոր գումարով, եթե անչափահասների կողմից խաղադրույքներ ընդունեն:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն: Կենտրոնի աշխատակազմը վարչապետին է ներկայացրել հանրային կառավարման, գործարար միջավայրի բարելավման, հարկային վարչարարության, գյուղատնտեսության, կրթության, զբոսաշրջության և մի շարք այլ ոլորտներում իրականացվող ու նախատեսվող բարեփոխումների ընթացքը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության շենքի բակում աղմկահարույց ծեծկռտուքի գործով կայացվել է մեղադրական դատավճիռ:
Այսօր առավոտյան 84 տարեկան հասակում վախճանվել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի մայրը:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՀՀ կառավարությանն առընթեր կադաստրի պետական կոմիտե: Վարչապետը նախ շրջայց է կատարել կոմիտեի «Արաբկիր» սպասարկման գրասենյակում՝ ծանոթացել մատուցվող ծառայություններին և դրանց բարելավման ուղղված աշխատանքներին:
Նոյեմբերի 19-ի գիշերը, 20-ի ցերեկը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, նոյեմբերի 19-ի երեկոյան ժամերին, նոյեմբերի 20-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև:
Նոյեմբերի 17-ին անվանակոչության արարողություն էր Աբովյան քաղաքի թիվ 6 ավագ դպրոցում. ուսումնական հաստատությունն այսուհետ կկրի անցյալ տարվա հուլիսյան իրադարձությունների ժամանակ զոհված ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի անունը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ա.Ն. Բակուլևի անվան սրտանոթային վիրաբուժության ազգային բժշկական հետազոտական կենտրոնի ղեկավար, հայտնի սրտաբան, վիրաբույժ, պրոֆեսոր, ակադեմիկոս Լեո Բոկերիային, ով Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հրավերով եռօրյա այցով ժամանել է Հայաստան՝ բժշկական կենտրոնների հետ համագործակցություն զարգացնելու, ինչպես նաև փորձի փոխանակում իրականացնելու նպատակով: