Ինչպես պետք է հեռարձակվեն սարսափ պարունակող, էրոտիկ բնույթի հաղորդումները

Կառավարության այսօրվա նիստի ընթացքում հավանության արժանացավ «Հեռուստատեսության ու ռադիոյի մասին» ու մի շարք այլ օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու նախագիծը։

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն ասաց, որ նախագիծը պայմանավորված է սահմանադրական բարեփոխումներով։ «Մանրամասնորեն սահմանվում են հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամների ընտրության կարգը, նրանց ներկայացվող պահանջները, լիազորությունների  դադարեցման կարգը։ Առանձին բլոկ է նվիրված մոնիտորինգին։ Որպեսզի ապահովենք կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանությունը, այդ հանձնաժողովը պետք է օժտված լինի լիազորությամբ, համապատասխան մեխանիզմներ պետք է տրված լինեն օրենքով, ինչն արել ենք»,- ասաց արդարադատության նախարարը:

Նախատեսվել է, որ Հանրային հեռուստատեսության ն ռադիոյի խորհուրդը ղեկավար մարմին է, որի անդամներին նշանակում է վարչապետը մրցութային կարգով։

«Այս օրենքում տեղ են գտել մի շարք մեխամնիզմներ, որոնք նախկինում էլ ունեինք, մասնավորապես՝ ինչ ձևով պետք է հեռարձակվեն բռնություն, սարսափ պարունակող, էրոտիկ բնույթի հաղորդումները՝ նախատեսելով, որ չափանիշերը վերապահում ենք լիազոր մարմնին»,- ասաց արդարադատության նախարարը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930