Նոյեմբերի 17-ին, ժամը 13:19-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Արջուտ գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան մասում. տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ժ.11:08-ին քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի մոտ 1-ին կմ-ին՝ «Մուշ» ռեստորանային համալիրի մոտակայքում կովը առջևի ոտքերով ընկել է հորը և չի կարողանում ինքնուրույն դուրս գալ. կովին հորից դուրս բերելու համար անհրաժեշտ է օգնություն:
Նոյեմբերի 16-ին տեղի է ունեցել Երևանի ավագանու Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որի ժամանակ քննարկվել են մի շարք փողոցներ անվանակոչելու նախագծերը: Նիստին ներկա են եղել նաև «Ելք» խմբակցության անդամները և խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը: Նիստը վարել է «Ելք» խմբակցության անդամ, հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը:
Նոյեմբերի 18-ին, 19-ի գիշերը, նոյեմբերի 20-ի ցերեկը, 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, նոյեմբերի 19-ի երեկոյան ժամերին, 20-ի գիշերը սպասվում է անձրև:
ԱՄՆ դեսպանատան օժանդակությամբ այսօր՝ նոյեմբերի 17-ին, կայացավ Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառը։ Միջոցառման շրջանակում հանդիպելու հնարավորություն ստացան աշխատանք փնտրողներն ու աշխատանք առաջարկողները։ Տոնավաճառին մասնակցող գործատուներն ունեին շուրջ 180 թափուր աշխատատեղ և ցանկանում էին դրանք համալրել Հայաստանի լավագույն կադրերով։
Գյումրի կատարած աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Կարեն Կարապետյանը շրջայց է կատարել Կումայրի պատմական կենտրոնում, այնուհետև Գյումրիի քաղաքապետարանում անցկացրել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է պատմական կենտրոնի զարգացման ծրագրի ընթացքը:
Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի աշակերտի իրավունքների ենթադրյալ խախտման հարցով Պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ՝ սեփական նախաձեռնությամբ: Դեպքի հրապարակայնացումից հետո անմիջապես կապ է հաստատվել երեխայի մոր հետ, նրա հետ տեղի է ունեցել առանձնազրույց Պաշտպանի աշխատակազմում: Հարցը քննարկվել է նաև Երևանի քաղաքապետարանի հետ և հասցեագրվել է համապատասխան գրություն: Քննարկում տեղի կունենա նաև դպրոցի տնօրինության հետ:
Նոյեմբերի 16-ին, ժամը 18.50-ին, «ԳԱԶել» մակնիշի, «Գյումրի-Ազատան» երթուղային միկրոավտոբուսի վարորդը Գյումրիի Երևանյան խճուղու թիվ 86/6 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 1979 թ. ծնված Արտակ Ալեքսանյանին, որը հիվանդանոցում մահացել է:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Գյումրիում ներկա է գտնվել «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» համաժողովի բացմանը:
Նոյեմբերի 17-ին, ժամը 04:48-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Քաղսի գյուղում՝ եկեղեցու մոտակայքում, այրվում է տան տանիք:
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ նոյեմբերի 17-ին կայացավ Նորք-Մարաշի զինված խմբի գործով դատավարությունը: Այս գործով քննվում են 20 մեղադրյալ:
Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 17-ին այցելել է մայրաքաղաք Ստեփանակերտի Թումանյան փողոցում կառուցվող բազմաբնակարան շենքի շինհարթակ եւ ծանոթացել այնտեղ կատարվող աշխատանքների ընթացքին:
Այսօր ԱԺ նիստում 56 կողմ և ընդամենը 2 դեմ հարաբերակցությամբ ընդունվեց «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագիծը, որով քրեականացվում է բժիշկների դեմ բռնության կիրառումը:
Ինչպե՞ս արագ կողմնորոշվել երկրաշարժի ժամանակ և պաշտպանվել նման իրավիճակում:
Նոյեմբերի 22-ին Ազգային ժողովում տարկետման իրավունքի շուրջ լսումները կանցկացվեն նիստերի մեծ դահլիճում և կապահովվի ուղիղ եթեր: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` նշելով, որ ինքը կլինի մոդերատորը, հրավիրված են ՊՆ-ի, ԿԳՆ-ի, քաղհասարակության, բուհերի ներկայացուցիչներ։
Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF) տոներին ընդառաջ՝ սիրով հայտարարում է ամենամեծ բարեգործական միջոցառման՝ 14-րդ ամենամյա դրամահավաք-երեկոյի մասին։
Փաստվել է, որ անչափահասի անունից տարածված նյութերը պոռնկագրական բնույթի են:
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Հաղորդավարուհի Գոհար Գասպարյանի կյանքը 180 աստիճանով փոխվել է: 1 ամիս է՝ վայելում է մայրության բերկրանքը: Հոգեբանորեն լիովին պատրաստ է եղել որդու ծնունդին, սակայն դեռեւս չի կարողանում հավատալ հրաշքին:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՊՆ-ի և ՀՀ գլխավոր դատախազության միջև սկանդալ է հասունանում:
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Վերջերս ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն նահապետյանի որդուն նոր պաշտոն են տվել: Արթուր Նահապետյանը նշանակվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կառավարությունն առաջիկայում կարող է պարծենալ, որ գործնական քայլեր է անում աշխատատեղեր ստեղծելու հարցում: Մասնավորապես նրանք փորձում են ՀՀ-ում «դայակների ինստիտուտ» կայացնել: Բայց իրականում այսպես կառավարությունը ֆինանսական լուրջ միջոցներ է խնայում, այն էլ նոր ծննդաբերած կանանց հաշվին:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում վերջին ամիսներին ոչ միայն կարագն ու մսամթերքն են թանկացել, այլև դեղորայքը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ նոյեմբերի 17-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Երեկ Հայաստանի ԱԺ-ում քննարկվեց «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն: Այն ենթադրում է, 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած և միաժամանակ Հայաստանից հեռացած երիտասարդներին հնարավորություն տալ վճարել համապատասխան գումար, ազատվել քրեական հետապնդումից եւ վերադառնալ Հայաստան:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ ազատ է արձակվել «Շանթի» հանրահայտ Ղարիբյան եղբայրներից Վարշամը (Յուրա): Նրան ոստիկանությունից «դուրս է գրել» իր վաղեմի հովանավոր, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը՝ իր ամենակարող հեռախոսազանգով:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դատապարտյալների շրջանում նոր աղմուկ է հասունանում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ պայմանական վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտի կայացրած որոշումների վերաբերյալ մի շարք դատապարտյալներ դիմել են ՀՀ վերաքննիչ դատարան:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արարատի մարզի մի շարք համայնքների ուսուցչական կոլեկտիվներից վերջին շաբաթներին ահազանգ ենք ստանում, որ մարզպետարանը կրճատել է դասղեկների աշխատավարձերը։
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Երեւանի բնակչուհի Լաուրա Հովսեփյանը դիմել է «Հայկական ժամանակի» խմբագրություն՝ ահազանգելով, որ ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գտնվող «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում իր որդին մահացել է բժիշկների մեղքով:
Նոյեմբերի 16-ին՝ ժամը 15:50-ին, ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Բուսաբանական այգու մոտակայքում՝ աղբանոցում, պոլիէթիլենային տոպրակով պայթուցիկ սարքի նմանվող առարկա է նկատվել. անհրաժեշտ է օգնություն:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 17-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի` Դեմիրճյան փող. 27, 29, 31, 33 համարների ջրամատակարարումը: