«14, 15 տարեկան երեխաները ցերեկ օրով կաֆեներում…». Կարեն Կարապետյանը հանձնարարականներ տվեց
ՀՀ կառավարության այսօրվա նիստի ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարականներ տվեց անչափահասներին արգելված արատադրանքների վաճառքի, ծառայությունների մատուցման դեպքերի կանխարգելման վերաբերյալ:
Ըստ վարչապետի՝ իրականացված ուսումնասիրությունները փաստում են, որ անչափահասներին ծխախոտ, այդ թվում՝ նաև նարգիլեի համար, ալկոհոլային խմիչքներ և այլ արտադրանքներ վաճառելու, 18 տարին չլրացած անձանց համար արգելված գիշերային ակումբեր և զվարճանքի այլ վայրեր մուտք գործելու դեպքերի կանխարգելումն անբավարար է, իսկ որոշ դեպքերում՝ չկանոնակարգված:
«Ներկայումս գործող վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության միջոցները ևս բավարար չեն: Ավելին՝ նման դեպքերն ուսումնասիրելու հստակ լիազոր պետական մարմին նախատեսված չէ: Փոխարենը նախատեսված են մի քանի մարմիններ, և հստակեցված չեն գործառույթները:
Ելնելով վերոնշյալից՝ հանձնարարում եմ Արդարադատության, Տնտեսական զարգացման և ներդումների, Առողջապահության, Տարածքային կառավարման և զարգացման նախարարներին, Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին և Ոստիկանության պետին, Երևանի քաղաքապետին երկուամսյա ժամկետում համատեղ մշակել անչափահասներին ծխախոտային արտադրաատեսակներ, ալյոհոլային խմիչքներ և այլ արտադրանք վաճառելու, ինչպես նաև 18 տարին չլրացած անձանց համար արգելված զվարճանքի վայրեր մուտք գործելու դեպքերի համար պատասխանավության միջոցների խստացման, կանոնակարգման, ինչպես նաև լիազոր մարմնի գործառույթների հստակեցմանն ուղվված առաջարկություններ և ներկայացնել կառավարության աշխատակազմ»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Նա հանձանարարեց հստակեցնել հանձնարարկանը՝ հարցնելով, թե հանձնարարականում «Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահն ինչի՞ն էր պետք»: Նա նշեց, որ հանձնարարականի հետ կապված ամեն ինչ պարզ է, հստակ, մեկնաբանության կարիք չկա. «14, 15 տարեկան երեխաները ցերեկ օրով կաֆեներում… և այլն»: