
Ինչ է տեղի ունեցել Գևորգ Սաֆարյանի հետ բանտախցում. պարզաբանում է ՔԿՎ-ը

Այսօր Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարություն է տարածել այն մասին, թե երեկ՝ երեկոյան, ահազանգ է ստացել, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Գևորգ Սաֆարյանն իր խցակիցների կողմից ծեծի է ենթարկվել:
Հրապարակման կապակցությամբ հայտնում ենք, որ Գ. Սաֆարյանը հիմնարկի աշխատակիցներին բանավոր հայտարարել է, որ իր մարմնի վրա հայտնաբերված կարմիր հետքերը ու քերծվածքները ստացել է խցում ուշագնաց լինելու և վայր ընկնելու հետևանքով:
Այնուամենայնիվ, տեղի ունեցածի փաստական հանգամանքները ամբողջապես պարզելու նպատակով «Նուբարաշեն» ՔԿՀ-ում նախապատրաստվում են նյութեր:
ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին