Բաժիններ՝

Ողբերգական ավտովթար «Երևան Սիթի» սուպերմարկետի դիմաց. հայտնի է մահացածի ինքնությունը

Մարտի 27-ին, ժամը 11:06-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Գայի պողոտայում գտնվող «Երևան Սիթի» սուպերմարկետի դիմաց տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհարաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ իրար են բախվել «Volkswagen vento» մակնիշի 34 NA 982, «Opel astra» մակնիշի 35 GL 468, «Chevrolet aveo» մակնիշի 271 LO 61, «Hyundai Sonata» մակնիշի 35 QP 318 պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Opel astra» մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ 1965 թ. ծնված Վ. Թ.-ը շտապօգնության ավտոմեքենայով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031