
Բնակիչներ են թունավորվել

Մարտի 26-ին, ժամը 9.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Արագածի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազով թունավորում հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Հնաբերդ գյուղի բնակիչներ, 1981 թ. ծնված Գևորգ Ի.-ն, 1987 թ. ծնված Աննա Ի.-ն, 2011 թ. ծնված Գագիկ Ի.-ն, 2008 թ. ծնված Արփինե Ի.-ն, 2015 թ. ծնված Արևիկ Ի.-ն, 1984 թ. ծնված Կարապետ Ի.-ն, 1993 թ. ծնված Արփինե Պ.-ն, 2013 թ. ծնված Մերի Ի.-ն, 2015 թ. ծնված Կարեն Ի.-ն և 2017 թ. ծնված Դավիթ Ի.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 1.00-ի սահմաններում, իրենց տանը, կաթսայից տեղի ունեցած շմոլ գազի արտահոսքից:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է քննություն: