Սյունիքի քննչական վարչության պետը 6 միլիոն դրամից ավել գումարի փոխառություն է հանձնել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ «ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության պետ Վահրամ Դաղունցը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:

Դաղունցի տարեկան դրամական միջոցները նախորդ տարի հետեւյալ պատկերն են ունեցել՝ տարեսկզբին հայտարարագրել է 7 միլիոն դրամ ու 3600 ամերիկյան դոլար, իսկ տարեվերջին՝ 7 միլիոն 500 հազար դրամ ու 3600 ԱՄՆ դոլար:

Պաշտոնյան ունեցել է նաեւ փոխառություններ, որոնք 2017 թ. սկզբին կազմել են 4 միլիոն 872 հազար 400 դրամ, այնուհետեւ ավելացել եւս 1 միլիոն 674 հազար դրամով ու տարեվերջին կազմել 6 միլիոն 546 հազար 400 դրամ:

Տարեկան եկամուտները կազմել են 5 միլիոն 962 հազար դրամ ու ստացվել աշխատավարձից: Դաղունցի մեկ այլ հայտարարագրից տեղեկանում ենք, որ նրա սեփականությունն են համարվում երկու առանձնատները»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս