
Հյուրանոցի մոտից երիտասարդ կին է բերման ենթարկվել

«Հետախուզում-2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում հունիսի 20-ին՝ ժամը 14.06-ին, ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողների կողմից Կոտայքի մարզի Առինջ գյուղում գտնվող հյուրանոցներից մեկի մոտ հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 1984 թ. ծնված Սյուզաննա Թ.-ն, որը հունիսի 18-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-185 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի մեղադրանքով (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու փորձ) պատժի կրումից խուսափելու համար: