Բաժիններ՝

Վթար բենզալցակայանի մոտ. տուժել են երիտասարդներ

Հունիսի 21-ին՝ ժամը 00:00-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Արտաշատ-Մրգանուշ ավտոճանապարհին` բենզալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արևշատ-Մրգանուշ ավտոճանապարհին բախվել են «BMW X5» (վարորդը՝ Դ. Հ.) և «Suzuki» (վարորդը՝ Գ. Ս., ծնված 1979 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Գ. Ս.-ն և «BMW X5» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները՝ Ա. Խ.-ն (ծնված 1987 թ.) ու Հ. Ա.-ն (ծնված 1986 թ.), տեղափոխվել են Արտաշատի ԲԿ: Ա. Խ.-ի և Հ. Ա.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար, իսկ Գ. Ս.-ինը՝ միջին ծանրության: Վերջինս տեղափոխվել է Երևան քաղաքի «Էրեբունի» ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Suzuki» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս