
ՊԵԿ-ում կադրային փոփոխությունները շարունակվում են. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՊԵԿ-ում կադրային փոփոխությունները շարունակվում են, հասել են նաեւ մարզեր։
Մենք տեղեկացանք, որ օրերս ազատվել է համակարգի երկարամյա պաշտոնյաներից ՊԵԿ ՕՀՎ Եղեգնաձորի բաժնի պետ Մովսես Արոյանը՝ Մոսոն, որը ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանի աներորդին է։ Նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվել է Լեոնարդ Պետրոսյանի որդին՝ Նվեր Պետրոսյանը, ով նախկինում եղել է ՊԵԿ ՕՀՎ Աշտարակի, Մաշտոցի, Էրեբունու պետը»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: