
ՊՆ-ից հեռացված սպառազինության վարչության պետ Մելս Չիլինգարյանին պաշտոն են տվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2016 թվականի մայիսի 30-ի գիշերը ձերբակալվել են ՀՀ ՊՆ ՀՀ ԶՈւ սպառազինության վարչության պետ գեներալ-մայոր Մելս Չիլինգարյանը, գնդապետներ Արմեն Մարգարյանը եւ Մհեր Պապյանը: Վերջիններս կասկածվում էին պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ:
Սակայն նկատենք, որ վերոնշյալ պաշտոնյաներից ամբաստանյալի աթոռին հայտնվեց միայն գնդապետ Արմեն Մարգարյանը: Իսկ ահա գեներալ-մայոր Մելս Չիլինգարյանը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, այս ամենի բացահայտումից որոշ ժամանակ անց նշանակվել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի խորհրդական:
Ասել է թե` ՊՆ-ում ավանդույթ է դարձել աղմկահարույց պատմությունների մեջ հայտնված պաշտոնյաներին հրապարակավ համակարգից հեռացնելը` այդ կերպ հասարակությանը ցույց տալով, թե պատժել են, բայց ավելի ուշ համակարգ վերադարձնելն ու նոր պաշտոնի նշանակելը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: