Բաժիններ՝

Պատահար «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ. կան տուժածներ

Հունիսի 21-ին՝ ժամը 03:53-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհին՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 111-րդ կմ-ին «Honda CR-V» մակնիշի (վարորդը` Խ. Ա., ծնված 1964 թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրյա արգելապատնեշին և կողաշրջվել: Բախման հետևանքով վարորդը և ուղևորները՝ Ս. Խ.-ն (ծնված 1967 թ.), Վ. Ա.-ն (ծնված 1990 թ.), Ա. Ա.-ն (ծնված 1961 թ.) հոսպիտալացվել են Եղեգնաձորի ԲԿ: Բժիշկները վարորդի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ ուղևորներինը՝ բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ուղղել այն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս