ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով բացահայտվել է 1990թ. տեղի ունեցած սպանությունը:
Օգոստոսի 13-ին՝ ժամը 21.00-ի սահմաններում, «Օպել-Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցում վրաերթի է ենթարկել 35-ամյա Ռոզա Վիրաբյանին եւ տեղափոխել հիվանդանոց, որտեղ նա, գիտակցության չգալով, մահացել է:
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ զորամասին հատկացված վառելիքի հափշտակության դեպքի առթիվ:
«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Հաղարծին տեղամասի մասնաճյուղի 9-րդ և 11-րդ պահաբաժինների տարածքում կատարված ապօրինի ծառահատումների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել է Տավուշի մարզի երկու բնակիչ:
Օգոստոսի 13-ին՝ ժամը 17:20-ի սահմաններում, «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցում դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել է ճամփեզրին կայանված «Ֆորդ Մոնդեո» մակնիշի ավտոմեքենային:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի աշխատակազմին ներկայացրել է կոմիտեի նորանշանակ ղեկավար Սարհատ Պետրոսյանին:
Մենք հայերենի պահպանման ու զարգացման համար տուգանման քաղաքականությունից պետք է անցում կատարենք մեկ այլ տեսակի քաղաքականության: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը:
Օգոստոսի 14-ին՝ ժամը 14:33-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Շախմատի տան մոտակայքում քաղաքացին սայթաքել է և ընկել մոտ 2 մ բարձրությունից՝ հայտնվելով Աղստև գետի ափամերձ հատվածում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Օգոստոսի 14-ին՝ ժամը 13:37-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Ոսկեվազ-Աշտարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է առաջիկա հինգ օրերի եղանակի կանխատեսումը:
Երկարատև հիվանդությունից հետո այսօր հիվանդանոցում մահացել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի մայրը՝ Լիլիա Արտաշեսի Չիլինգարյանը:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 13-ից 14-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 52 դեպք։
«Ռազմական ոստիկանությունը զորակոչից սկսած շարունակում է ուշադրության կենտրոնում պահել զորակոչից տեղակայման վայր մեկնած նորակոչիկներին՝ նպաստելով զինծառայողների շրջանում արատավոր բարքերի վերացմանը, ինչպես նաև բանակում միջանձնային հարաբերությունների մակարդակի բարձրացմանը»:
«Կանեփ-կակաչ – 2018» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը շարունակվում է:
Գլխավոր դատախազությունը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորումը վերացնելու Վերաքննիչ դատարանի որոշումը ստանալու հետո դրան համահունչ բողոք կներկայացնի:
Օգոստոսի 14-ին` ժամը 10:42-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրափրկարարները վերսկսել են Սեւանա լճում կորած քաղաքացու որոնողական աշխատանքները:
ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանն այսօր ժամը 12:00-ին պետք է մամլո ասուլիս տար: Սակայն 10 րոպե անց նա դեռ չէր ժամանել: Դահլիճում էին Տիգրան Առաքելյանը, Դավիթ Պետրոսյանը և այլ ակտիվիստներ, որոնց փորձում էին հեռացնել անվտանգության աշխատակիցները:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն, ով երեկ վերաքննիչ դատարանի որոշմամբ ազատ է արձակվել, ասուլիս է հրավիրել:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ քաղաքացու դրամապանակը հափշտակելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Հայաստանի գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայությունը հերքում է Հայաստան ադրբեջանական ծագման ձմերուկ ներմուծման մասին լուրերը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, պարզվում է, վախի մեջ է ապրում, աշխատում:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի՝ Լոնդոն կատարած այցը սահուն եւ հարթ չի անցել։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հայկ Մարությանի՝ Երեւանի քաղաքապետի թեկնածու դառնալը փակման վտանգի տակ է դրել «Ազիզյաններ» սիթքոմը։
Օգոստոսի 14-ին` ժամը 09:56-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շարուրի փողոցի թիվ 12 շենքի բնակարաններից մեկի բնակիչը ցանկանում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով 3-րդ հարկի պատշգամբից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է Հայաստանի Հանրապետության վարչապետին կից պետական պարգևների և պատվավոր կոչումների շնորհման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողով:
Կոտայքի մարզպետի 2018թ.-ի հունիսի 25-ի N155-Ա որոշման հիման վրա ՀՀ Կոտայքի մարզպետարանի ենթակայության «Հրազդանի Վիլյամ Սարոյանի անվան N 11 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում 2018թ.-ի հունիսի 25-29-ը ներառյալ ուսումնասիրություն իրականացնելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի ուսումնասիրության արդյունքներով արձանագրված իրավախախտումների վերաբերյալ 2018թ.-ի հուլիսի 13-ին Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Կոտայքի մարզի դատախազին հաղորդում է ուղարկել նշված իրավախախտումները քննության առարկա դարձնելու և օրինական կարգով ընթացքը լուծելու համար:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ օգոստոսի 14-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
ՀՀ Կոտայքի մարզպետի 2018թ.-ի հունիսի 26-ի N156-Ա որոշման համաձայն՝ 2018թ.-ի հուլիսի 4-18-ը ներառյալ ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների կիրարկման նկատմամբ իրականացվել է իրավական և մասնագիտական հսկողություն:
Օգոստոսի 14-ին` ժամը 01:15-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածը գտնվում է ավտոմեքենայից դուրս. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱՄՆ-ի Սան Դիեգո քաղաքում (Կալիֆոռնիայի նահանգ) ընտանիքը պատահաբար աղբն է նետել 30 հազար դոլարանոց մատանին, բայց կոմունալ ծառայություններն օգնել են գտնելու այն: