Բաժիններ՝

Հրազդանի համայնքապետարանում արձանագրված խախտումների հիման վրա հաղորդում է ուղարկվել դատախազին

ՀՀ Կոտայքի մարզպետի 2018թ.-ի հունիսի 26-ի N156-Ա որոշման համաձայն՝
2018թ.-ի հուլիսի 4-18-ը ներառյալ ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան համայնքում
տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների կիրարկման նկատմամբ
իրականացվել է իրավական և մասնագիտական հսկողություն:

Ինչպեստեղեկացրին Կոտայքի մարզպետարանի լրատվական ծառայությունից, իրականացված հսկողության արդյունքում արձանագրվել են մի շարք թերություններ և իրավախախտումներ, որոնց վերաբերյալ 2018թ. օգոստոսի 13-ին Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Կոտայքի մարզի դատախազին հաղորդում է ուղարկել նշված իրավախախտումները քննության առարկա դարձնելու և օրինական կարգով ընթացքը լուծելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս