Հայաստանում օգոստոսի 10-ին տեղացած ուժեղ կարկուտից Արմավիրի մարզում տուժել է 10-ից ավելի համայնք:
Վեոլիա Ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ կողմից սնուցվող էլեկտրաենթակայանի հոսանքազրկման պատճառով այսօր, օգոստոսի 11-ին, ժամը 11.00-21.00 դադարեցվում է հետեւյալ բնակավայրերի ջրամատակարարումը:
Ուղիղ մեկ տարի առաջ Պռոշյան գյուղի Տեղերաշեն փողոցում գտնվող այգում՝ սալորի ծառի տակ, իգական սեռի նորածնի հայտնաբերման գործով շուրջ մեկ տարի տևած նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործն արդեն դատարանում է:
Օգոստոսի 10-ին, ժամը 17:20-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մարտունի-Զոլաքար ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն:
Օգոստոսի 11-ին, ժամը 08:30-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ս. թ. օգոստոսի 10-ի քամու հետևանքով Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 16 շենքի տանիքը պոկվել է և ընկել Սայաթ-Նովայի փողոցի թիվ 109 շենքի դիմաց. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա, որտեղ այսօր ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը մասնակցելու է մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում «Տանկային բիաթլոն» մրցման եզրափակիչ փուլի, ինչպես նաև «Միջազգային բանակային խաղեր-2018» մրցախաղերի հանդիսավոր փակման արարողության միջոցառումներին:
Տավուշի մարզ կատարած այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը եղել է «Տավուշ տեքստիլ» ընկերության Բերդի արտադրամասում:
ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` Հենրիկ Աբրահամյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:
Օգոստոսի 10-ին, ժամը 21:07-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կուրղինյան փողոցի թիվ 5 շենքի մոտակայքում ծառ է կոտրվել և ընկել մոտակայքով անցնող գազատար խողովակի վրա, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Օգոստոսի 10-ին, ժամը 18:00-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լենինգրադյան և Սեբաստիայի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է երկու ավտոմեքենա, լուսաֆորը պոկվել է և կախվել, առկա է ընկնելու վտանգը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Օգոստոսի 11-ին, ժամը 03:11-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցի թիվ 48 շենքի բնակարաններից մեկից ջրալցվում է մյուս բնակարանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ-ում փախստականի կարգավիճակ է ստացել 52 անձ:
Օգոստոսի 10-ին, ժամը 18:52-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Քանաքեռ-ՀԷԿ-ի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:
Օգոստոսի 10-ին, ժամը 21:47-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շինարարների և Լենինգրադյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Ժողովուրդ» օրաթերթի էլեկտրոնային համարում կարդում ենք. «Ինչպես հայտնի է թավշյա հեղափոխությունից հետո իրավապահ համակարգը նոր թափ հաղորդեց նախկինում կարճված եւ կասեցված քրեական գործերի: Այս պատկերին զուգահեռ այս օրերին իրավապահ մարմիններին են դիմում քաղաքացիներ՝ այս կամ այն միջադեպի մասին հաղորդում հանցագործության մասին դիմում ներկայացնելով: Արդյունքում, իրավապահները քննություն են սկսել եւ պարզել, որ քաղաքացիները սկսել են ուրիշներին […]
Օգոստոսի 10-ին, ժամը 20:31-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի միջնակարգ դպրոցի տանիքը քամուց պոկվել և ընկել է հարևան տան վրա. անհրաժեշտ է օգնություն:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման եւ վարչական վարույթների իրականացման վարչության հետաքննություն բաժնում հարուցված «Գյումրի-Գարեջուր» ՍՊԸ-ի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է նաեւ Գյումրու փոխքաղաքապետ Ռուբեն Սանամյանը, ով քաղաքապետ Սամվել Բալասանյանի քրոջ ամուսինն է եւ 2006-2012 թվականներին եղել է «Գյումրի-Գարեջուր» գործարանի տնօրենը:
Վարչական պատասխանատվության էին ենթարկվել հրավառության համար
Կալիֆոռնիայում շարունակվող Մեդոչինոյի հրդեհ անվանումը ստացած աղետըբաղկացած է երկու հսկայական հրդեհներից, որոնց ընդհանուր մակերեսը 1,200քառակուսի կիլոմետրից ավելի է, տարածք, որը մակերեսով ավելի մեծ է, քան ամբողջ ԼոսԱնջելես քաղաքը:
Նոր Զելանդիան հաջորդ տարվա ընթացքում կդադարեցնի միանգամյա օգտագործման պլաստիկե փաթեթների օգտագործումը:
Թուրքիայի Մալաթիա նահանգում է գտնվում երկրի թերևս ամենաթանկարժեք առանձնատունը, որի մակերեսի 70 տոկոսը ոսկեզօծ է։ Շինությունն իր տեսքով իսկական արքայական պալատ է հիշեցնում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերյանցիների հետ հանդիպմանը վստահեցրեց, որ Հայաստանն ամեն ինչ անում է ադրբեջանական գերեվարության մեջ հայտնված Կարեն Ղազարյանի անվտանգ վերադարձը Հայաստան ապահովելու համար:
Օգոստոսի 10-ին, ժամը 18:52-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Քանաքեռ-ԳԵՍ-ի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է, որ Հայաստանը լինի ոչ թե Սինգապուրի կամ Իսրայելի նման, այլ օրինակ դառնա հենց այդ երկրների համար։
Սիրիայում ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող Յան Էգլանդը Թուրքիային կոչ է արել բաց պահել հարավային սահմանները Սիրիայի Իդլիբ նահանգի խաղաղ բնաչության համար։
Իննսունինը տարեկան հասակում կյանքից հեռացել է քանդակագործ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Նիկոլայ Նիկողոսյանը:
«Կասպյան հնգյակի» առաջնորդները Ակտաուում օգոստոսի 12-ին կայանալիք հանդիպման ընթացքում Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիա կստորագրեն, որի շուրջ աշխատանքներն ընթանում են 1996թ.-ից:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ բժշկական կենտրոնում Երևանի 42-ամյա բնակչուհու մահվան դեպքի առթիվ:
Երեւան քաղաքի Բագրևանդի փողոցում նոր հետիոտնային անցում կկազմակերպվի: