Ասուլիսի սրահի դռներից և պատշգամբից դահլիճ ներխուժեցին բազմաթիվ քաղաքացիներ՝ վանկարկելով «Ռոբերտ, մարդասպան», «ցմահ»

ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանն այսօր ժամը 12:00-ին պետք է մամլո ասուլիս տար: Սակայն 10 րոպե անց նա դեռ չէր ժամանել: Դահլիճում էին Տիգրան Առաքելյանը, Դավիթ Պետրոսյանը և այլ ակտիվիստներ, որոնց փորձում էին հեռացնել անվտանգության աշխատակիցները: Սակայն այդ պահին դռներից և պատշգամբից դահլիճ ներխուժեցին բազմաթիվ քաղաքացիներ՝ վանկարկելով «Ռոբերտ, մարդասպան», և հայտարարելով՝ «Մենք բոլորս մարտի 1-ի զոհերից մեկն ենք», «ցմահ»:

Ըստ էության, ասուլիսը տապալվեց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031