Բաժիններ՝

Սպասվում է անձրև և ամպրոպ, ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է առաջիկա հինգ օրերի եղանակի կանխատեսումը:

Հանրապետության տարածքում`

Օգոստոսի 14-ի ցերեկը, 15-ին, 18-19-ը՝ գիշերը և կեսօրից հետո, սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ: Օգոստոսի 16-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Օդի ջերմաստիճանը 16-17-ը կբարձրանա 3-4 աստիճանով, 19-ին կնվազի 2-4 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Օգոստոսի 14-ի ցերեկը, 15-ին, 18-19-ը՝ գիշերը և կեսօրից հետո, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ: Օգոստոսի 16-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս