![](/banners/BeFunky-design.jpg)
Քաղաքացին ընկել է 2 մ բարձրությունից և հայտնվել Աղստև գետի ափամերձ հատվածում
![](https://168.am/wp-content/uploads/2018/07/AIN.jpg)
Օգոստոսի 14-ին՝ ժամը 14:33-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Շախմատի տան մոտակայքում քաղաքացին սայթաքել է և ընկել մոտ 2 մ բարձրությունից՝ հայտնվելով Աղստև գետի ափամերձ հատվածում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները քաղաքացուն՝ Վ. Մ.-ին (ծնված 1946 թ.) պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է Իջևանի ԲԿ: