Բաժիններ՝

Փրկարարները վերսկսել են Սևանա լճում կորած քաղաքացու որոնողական աշխատանքները

Օգոստոսի 14-ին` ժամը 10:42-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրափրկարարները վերսկսել են Սեւանա լճում կորած քաղաքացու որոնողական աշխատանքները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ին՝ ժամը 14:27-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղի մոտակայքում Սևանա լճի ափից 4 հոգի ռետինե նավակով հեռացել են և չեն կարողանում վերադառնալ ափ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ջրափրկարարները ջրից դուրս էին բերել Ժ. Շ.-ին (ծնված 1987 թ.), Ա. Շ.-ին (ծնված 2014 թ.), Է. Ս.-ին (ծնված 2007 թ.) և Գ. Դ.-ին (ծնված 2007 թ.): Պարզվել է, որ Ն. Շ.-ն (ծնված 1975 թ.) լողալով փորձել է օգնության հասնել քաղաքացիներին, սակայն ետ չի վերադարձել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս