ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ օգոստոսի 17-ին տեղի ունենալիք հանրահավաքի մասնակիցների անվտանգությունը ապահովելու նկատառումներից ելնելով՝ արգելվելու է դրոնների միջոցով տեսանկարահանումն օդից եւ նման փորձերը կասեցվելու են։
Օգոստոսի 17-ին Երեւանի Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքի ընթացքում երթեւեկության անվտանգությունն ապահովելու նպատակով առավոտյան ժամը 7-ից մինչև երեկոյան 22-ն արգելվելու է տրանսպորտային միջոցների կայանումը մի շարք փողոցներում:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է առաջիկա հինգ օրերի եղանակի կանխատեսումը:
Օգոստոսի 15-ին՝ ժամը 17.00-ի սահմաններում, Երեւանի Մաշտոցի պողոտայում թիվ 13 երթուղու ավտոբուսի վարորդի արգելակելու հետեւանքով 54-ամյա մի կին ավտոբուսի սրահում վայր է ընկել եւ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
«Բարեգործության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի պահանջներից ելնելով՝ կառավարությունն ընդունեց համապատասխան որոշում:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն օգոստոսի 15-ին աշխատանքային այց է կատարել Շիրակի մարզ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարին ուղեկցել են Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը և Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանը։
«Որևէ մեկը չկասկածի, որ կարող է ներխուժել ոստիկանության ցանկացած ստորաբաժանում, կստանա համապատասխան պատասխան»,- ասաց նա։
Առաջիկայում կայանալիք Ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի նիստում Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը կառաջադրի իր թեկնածությունը ՀՖՖ նախագահի պաշտոնում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ա. Վայեցյանը:
Օգոստոսի 16-ին` ժամը 10:49-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցի թիվ 24 շենքում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Օգոստոսի 16-ին՝ ժամը 09:11-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորաշեն թաղամասի թիվ 14 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արարատի մարզի Սուրենավան գյուղում չրերի դարակն ընկել է քաղաքացու վրա, նա մահացել է:
Օգոստոսի 16-ին՝ ժամը 11:01-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Սուրենավան գյուղի գործարաններից մեկում չրերի դարակն ընկել է քաղաքացու վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել են պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ենթակա տարբեր անձանց, վերջիններիս կողմից հանցավոր՝ խաբեության այլ ճանապարհով՝ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչից խուսափելուն, պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալուն օժանդակելու դեպքեր։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ օգոստոսի 16-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն օգոստոսի 15-ին աշխատանքային այցով եղել է Տավուշի մարզում:
Վերջին օրերին համացանցում հայտնվել են հրապարակումներ, որոնց համաձայն՝ որոշ ձեռներեցներ վաճառում են հեղափոխության խորհրդանիշներով դպրոցական պարագաներ:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Դատական համակարգում մի կողմից վրդովված են, մյուս կողմից սարսափած քրեական վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ սկսված արշավից։
Օգոստոսի 16-ին` ժամը 06:07-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Արջուտ գյուղի մոտակայքում այրվում է գազալցակայան:
Այս վախեցնող կադրերը նկարահանվել են երկու տարբեր վայրերում, որոնք գտնվում են միմյանցից ոչ հեռու, բայց ուրվականի սեւավուն կերպարանքն ամենուրեք նույնն է:
Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում գտնվող «Սիլաչի» հյուրանոցում ոչինչ չի հայտնաբերվել:
Օգոստոսի 17-ին երեկոյան Երևանում անձրև չի կանխատեսվում:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 16-ին ժամը 09։00-14։00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի՝ Ակնալիճ գյուղի ջրամատակարարումը:
Առողջապահության նախարարությունը պարզաբանում է տարածել առողջական խնդիրների և դեղերի ձեռք բերման դժվարության պատճառաբանությամբ քաղաքացու կողմից կառավարության 3-րդ մասնաշենքում ռումբի տեղադրման ահազանգ կատարելու առնչությամբ:
Օգոստոսի 15-ին` ժամը 21:33-ին, քաղաքացին ահազանգել է «911» ծառայությանը և սպառնացել, որ պատրաստվում է ռումբ տեղադրել Երևան քաղաքի «Սիլաչի» հյուրանոցում:
Օգոստոսի 15-ին` ժամը 19:40-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Արարատյան փողոցի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Օգոստոսի 15-ին` ժամը 16:09-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունը տեղեկացնում է, որ Երևանի H=308մ բարձրությամբ հեռուստաաշտարակի մետաղական կոնստրուկցիաների հակակոռոզիոն պաշտպանիչ շերտի վերականգնման և ներկման աշխատանքների պատճառով օգոստոսի 16-ից սեպտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում՝ առավոտյան ժամը 06.00-ից մինչ 08.00-ն, անջատվելու են հետևյալ ռադիոընկերությունների հեռարձակման տեխնիկական միջոցները.
«Կանեփ-կակաչ-2018» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ոստիկանության Ավանի բաժանմունքի ՔՀԽ ծառայողները օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, ոստիկանության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների վետերանների խորհրդի հետ համատեղ, օգոստոսի 14-ին, ժամը 10.20-ին, Երեւանի Մոլդովական փողոցից ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման են ենթարկել 1986 թ. ծնված Լեւոն Հ.-ին:
ՀՀ ոստիկանության կողմից որոշվել է տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված իրավախախտումներով 2018 թվականի հունվարի 8-ից հունիսի 30-ը ներառյալ Հայաստանի Հանրապետությունում չհաշվառված տրանսպորտային միջոցներով թույլատրված իրավախախտումներով օտարերկրյա հայազգի քաղաքացիների նկատմամբ կայացված վարչական տույժ նշանակելու մասին չկատարված որոշումները ճանաչել ուժը կորցրած:
ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել ԱԱԾ պետի նախկին տեղակալ, գրող, հրապարակախոս Գուրգեն Եղիազարյանի՝ 168.am-ին տված հարցազրույցի վերաբերյալ: