Հանրապետության նախագահի նստավայրում սկիզբ առած նոր ավանդույթի համաձայն, սեպտեմբերի 9-ից սկսած, յուրաքանչյուր կիրակի ժամը 12:00-ից մինչեւ 19:00-ն Հանրապետության նախագահի նստավայրի դարպասները բաց կլինեն հանրության համար:
«Ժողովուրդ» օրաթերթն իր էլեկտրոնային համարում գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` օրերս Երեւանում՝ Կասկադի հարակից տարածքում, միջադեպ է տեղի ունեցել: Իսկ կիզակետում է եղել Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի որդին:
Սեպտեմբերի 7-ին` ժամը 18։52-ից 19:17-ը, ՀՀ Շիրակի մարզի Հացիկ և Կամո գյուղերի տարածքներում տեղակայված թվով 4 գազագեներատորային տիպի հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել առաջին կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 486 կրակոց:
Սեպտեմբերի 7-ին` ժամը 23:52-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Պտղավան գյուղում այրվում է ավտոբուս:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ սեպտեմբերի 10-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
Սեպտեմբերի 7-ին` ժամը 18:03-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի «Ջրառատ» թաղամասի տներից մեկի մոտակայքում այրվում է վագոն-տնակ:
Ազգային անվտանգության ծառայությունից ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ Երևանի «Հարավային» ավտոկայարանում որոշ անձինք տաքսու վարորդներից ապօրինի դրամահավաք են անում։
«Գյումրին մեր տունն է» երիտասարդական նախաձեռնության ջանքերով Գյումրու հենց կենտրոնում՝ Վարդանանց հրապարակի անմիջական հարևանությամբ, Շահումյան 188 շենքի պատը վերածվել է անեկդոտների պատի:
Նիդերլանդներից երկու հայ երեխաների Հայաստան արտաքսման թեմայով այսօր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների երեխաների իրավունքների պաշտպան Մարգարիտ Կլավերբոյերի հետ։
«Երևանի հանրություն» դաշինքի քաղաքապետի թեկնածու, ճարտարապետ Անահիտ Թարխանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ իրենց ծրագրի մի մասը կազմում է բավականին մեծ առաջարկ՝ կապված օրենսդրական փոփոխության հետ:
Սեպտեմբերի 7-ին, ժամը 14:20-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Վահրավար գյուղի անտառամերձ տարածքում:
Սեպտեմբերի 7-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանը «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակազմին ներկայացրեց հիմնարկի նորանշանակ պետ, արդարադատության գնդապետ Վազգեն Առաքելյանին:
ՀՀ ոստիկանությունն այսօր Ռուսաստանի Դաշնությունից գրություն է ստացել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզումը չեղյալ համարելու մասին:
Ոստիկանության Մեղրիի բաժնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր և ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունների ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումներով Բագրատաշենի մաքսային կետում հայտնաբերեցին ԻԻՀ քաղաքացիներ Լեիլա Դուստկանին և Ֆահրադ Սոլեյմանին։
ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում ամփոփվել են 2018թ. առաջին կիսամյակում կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի քրեաիրավական հիմնական ցուցանիշները, շարժընթացն ու արդյունքները՝ 2017թ. նույն ժամանակահատվածի արդյունքների համադրությամբ:
Այսօր Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի հյուրը ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի նախագահ Աննա Հակոբյանն էր:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է կանադահայ հայտնի կինոռեժիսոր Ատոմ Էգոյանին եւ նրա տիկնոջը՝ դերասանուհի Արսինե Խանջյանին:
«Գյումրի Գարեջուր» ՍՊԸ-ն ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե է ներկայացրել ճշգրտված հաշվարկ-հաշվետվություններ, և ամբողջությամբ պետական բյուջե է վճարել 320 միլիոն ՀՀ դրամի հարկային պարտավորությունը:
Օգոստոսի 23-ին ոստիկանաության Կենտրոնական բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դեղագետ, Երևանի բնակիչ Վարդան Բադալյանն ապօրինի թմրանյութ է պահում և իրացնում:
Վարչապետն անդրադարձել է ՀՀ զինված ուժերի մարտունակությանն ու նյութատեխնիկական հագեցվածությանը, Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման մեխանիզմներին և հնարավորություններին, հայ-ռուսական համագործակցությանն ու ՀԱՊԿ գործունեությանը:
Արդեն տեղեկացրել ենք, որ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Շենգավիթի նստավայրում Հայկ Սարգսյանի գործով դատական նիստի ընթացքում քննվում է Հայկ Սարգսյանի խափանման միջոց կալանքը փոխելու հարցը: Հայկ Սարգսյանի պաշտպան Երեմ Սարգսյանը բացարկ հայտնեց դատախազ Աբգար Առաքելյանին: Միջնորդությունը մերժվեց:
Ընտանեկան հարցերով զբաղվող անկախ հոլանդական Nidos կազմակերպության անդամները կուղեկցեն սեպտեմբերի 8-ին Նիդերլանդներից Հայաստան արտաքսվող երկու հայազգի երեխաներին՝ 12-ամյա Լիլիին և 13-ամյա Հովիկին:
Հայաստանի ռուսական ռազմակայանի հատուկ նշանակության հետախուզական ստորաբաժանումների զինծառայողները երկկողմ վաշտային մարտավարկան վարժանքների անցկացման շրջանակներում մարտանցել են լեռնային գետերը «Կամխուդ» բարձրլեռնային զորափորձարանում:
Ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայություն Երևանում։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ներկա է գտնվել «Արմենիա էքսպո- 2018» ամենամյա ցուցահանդեսային ֆորումի բացմանը:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ քննվում է սպանության փորձի և ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ մեղադրվող Ալեքսանդր Սարգսյանի որդի Հայկ Սարգսյանի խափանման միջոց կալանավորումը վերացնելու, փոփոխելու կամ անփոփոխ թողնելու վերաբերյալ հարցը:
Այսօր Հանրապետության նախագահի նստավայրում, նախագահ Արմեն Սարգսյանի ներկայությամբ, տեղի է ունեցել Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դիանա Հովհաննիսյանի երդման արարողությունը:
Սեպտեմբերի 7-ին, ժամը 12։30-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 127-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան կողաշրջվել է, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դատական դեպարտամենտի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը պարզաբանում է տարածել «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակման վերաբերյալ:
Սեպտեմբերի 7-ի երեկոյան ժամերին Շիրակում, Լոռիում, Տավուշում, սեպտեմբերի 8-ին շրջանների զգալի մասում, սեպտեմբերի 9-10-ի կեսօրից հետո հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: