«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը առաջիկայում կարող է դիմել խորհրդարան համաներում հայտարարելու առաջարկությամբ: Համաներումը կարող է նվիրված լինել Հայաստանի անկախության տոնին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Հայաստանի Հանրապետության անձնագրեր է հանձնել Արսինե Խանջյանին և Ատոմ Էգոյանին:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ լուսացույցների ազդանշանների տեսանելիության բարելավման նպատակով 2018թ. սեպտեմբերի 7-ից Երևան քաղաքի Մամիկոնյանց և Շիրվանզադեի փողոցների խաչմերուկի հին լուսացույցները կփոխարինվեն նոր սերնդի լուսացույցներով և միաժամանակ՝ անբավարար տեսողությամբ հետիոտների երթևեկության անվտանգության բարելավման նպատակով հետիոտնային լուսացույցների հետ միասին կգործարկվեն նաև ձայնազդանշանային սարքեր, որոնց ձայնային ազդանշանները կմիանան և կանջատվեն հետիոտնային լուսացույցների կանաչ ազդանշանների հետ միաժամանակ:
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Կառավարությունը հավանություն տվեց Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի ներկայացրած օրենսդրական փաթեթի ընդունման նախագծին:
Ռազմական ոլորտը լուսաբանող լրագրողների համար ՀՀ պաշտպանության նախարարությունը տարիներ տեւած նախապատրաստական աշխատանքներից հետո հրապարակեց «Ռազմական լրագրություն» վերնագրով ուսումնամեթոդական ձեռնարկ։
Ոստիկանության պետին կից հասարակական խորհուրդը և մի շարք կամավորներ հերթապահություն իրականացրին մայրաքաղաքի թիվ 28, 37, 88 և 22 դպրոցներում և հարակից տարածքներում։
Ընթացիկ ուսումնական տարում Գեղարքունիքի մարզային ենթակայության 117 հանրակրթական եւ 1 հատուկ դպրոցներ կհաճախի 27 հազար 736 աշակերտ:
Սեպտեմբերի 6-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանի գլխավորությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն ծառայության տնտեսական ոլորտին առնչվող հարցերի կապակցությամբ:
Եթե ցանկանում եք պարզել Ձեր ընտրատեղամասի հասցեն։
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր ընդունել է Դիլիջանում «Պանորամա» քայլարշավային ուղու բացման նպատակով Հայաստան ժամանած Գերմանիայի Բավարիա Ռեգեն երկրամասային շրջանի մարզպետ Ռիտա Րորլի գլխավորած բարձրաստիճան պատվիրակությանը, որի կազմում էին համայնքապետեր, մարզպետի տեղակալը, առաջատար մասնագետներ երկրամասային վարչակազմից:
Ավարտվել է սոցիալական ծառայությունների Վանաձորի տարածքային բաժնի մասնագետի կողմից խոշոր չափերով ապօրինի վարձատրություն ստանալու, ինչպես նաև պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին խոշոր չափերով ապօրինի վարձատրություն տալու դեպքի առթիվ 2018թ. ապրիլի 11-ին ՀՀ Լոռու մարզի դատախազությունում հարուցված քրեական գործ նախաքննությունը:
«Աղանդավորների պատճառով երեխաների կրթություն ստանալու իրավունքն է ոտնահարվում, և միանշանակ կառավարությունը պետք է գործի եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածի երկրորդ մասով և արգելի այնտեղ աղանդավորների մուտքը»:
Եթե ցանկանում եք պարզել ովքեր կան ընտրողների ցուցակում Ձեր հասցեից։
Օրերս Արցախի Հանրապետության հռչակման տոնի առթիվ, Լեհաստանում ՀՀ դեսպանությունը՝ Լեհաստանի հրազենի կոլեկցիոներների և սպորտային հրաձգության ընկերակցության հետ համատեղ, Լեհաստանի Նովե Միաստո համայնքի Չարնոտի քաղաքում գտնվող հրաձգարանի տարածքում կազմակերպել էր մարտական զենքերից հրաձգության առաջնություն, որտեղ խաղարկվել են Լեհաստանում ՀՀ դեսպանի գավաթներն ու մեդալները։
Եթե ցանկանում եք ճշգրտել Ձեր ընտրական տեղամասը։
ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անթույլատրելի է համարել Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի՝ «Սկրիպալների գործին» ՌԴ-ի ղեկավարության մեղսակցության վերաբերյալ մեղադրանքները:
ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվում են Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան վերաբերյալ «Հետք»-ի հրապարակման մեջ ներկայացված հանգամանքները:
Սևանա լճից բաց թողնված ջրի ծավալը (մլն.խոր.մ) 2018 թ.-ի սեպտեմբերի 6-ի 14:00 դրությամբ:
Այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացրեցին բանակում զոհված զինվորների մայրերը։ «Զինվորի պաշտպանության կոմիտե» հասարակական կազմակերպության նախագահ Գոհար Արմենակյանը 168.am-ի հետ զրույցում ցասում հայտնեց, որ բոլոր ժամանակների զոհերը մոռացության են մատնվել, և միայն խոսվում է ապրիլյան պատերազմի զոհերի մասին։
Գեղարքունիքի մարզի Ծովազարդ համայնքի տարածքում, Սեւանա լճի ափին, սեպտեմբերի 1-ին նկատված մահացած տղամարդու ինքնությունն արդեն պարզվել է. նա, ինչպես հավաստեց ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային վարչության պետի տեղակալ Գարիկ Հակոբյանը, այս տարվա օգոստոսի 3-ից Սեւանա լճում անհետացած քաղաքացի Վանաձոր քաղաքի բնակիչ, 1975 թվականին ծնված Նվեր Շահնազարյանն է, որին ջրափրկարարները որոնել են օգոստոսի ընթացքում՝ կատարելով բազմաթիվ ջրասուզումներ:
Սեպտեմբերի 5-ին, ժամը 15։10-ին, ոստիկանության Արտաշատի բաժին դիմած կինը հայտնում էր, որ Ոստան գյուղի բնակիչ ոմն Գրիգոր, կոտրել է գյուղի փոստային մասնաճյուղի դռան ապակին, փող վերցրել ու փախել:
Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Երևանի քաղաքապետարան «Սանիթեք» ընկերության հայաստանյան մասնաճյուղի կողմից իր պարտավորությունների ոչ պատշաճ կատարման շարունակության պարագայում այլ օպերատորի ներգրավման հարցը քննարկելու համար։
Քաղաքացիական հագուստով երիտասարդները վաղվանից, արդեն ոստիկանության համազգեստով, կանցնեն ծառայության՝ համակարգի տարբեր ստորաբաժանումներում։ Նորակոչ սպաները սեպտեմբերի 6-ին լեյտենանտի ուսադիրները ստացան անձամբ Վալերիյ Օսիպյանից։
Հայաստանի ռուսական ռազմակայանի հրետանային ստորաբաժանումների զինծառայողները, բանակային ավիացիայի եւ հակաօդային պաշտպանության միջոցների աջակցությամբ, «Ալագյազ» զորափորձարանում ոչնչացրել են պայմանական հակառակորդի կենդանի ուժն ու առավել կարեւոր օբյեկտները:
Սեպտեմբերի 6-ի ցերեկը, 7-ին և 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 8-10-ի կեսօրից հետո հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Սեպտեմբերի 6-ին, ժամը 12:48-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Շենգավիթ 1-ին շենքի մուտքում գտնվող էլեկտրական վահանակում հաշվիչներ են այրվում:
Սեպտեմբերի 5-ին, ժամը 22.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում ստացվեց, որ ահազանգել է Աբովյան քաղաքի սուպերմարկետներից մեկի անվտանգության աշխատակիցը և հայտնել, որ սուպերմարկետի դիմաց զինված մարդ կա, որը զենքը պահել էր իր վրա:
«Մեր կառույցի աշխատակիցները որ կառույց մտնում են, այնտեղ ոտքի են կանգնում ու, այսպես ասեմ, ովքեր հատկապես նախկինում մասնակցել են այդ գործընթացին, դող են ապրում։ Մեզ չեն կարող լուրջ չվերաբերել»:
«Խնդրում եմ ձեզ՝ համբերատար սպասեք, դա այնպիսի գործընթաց է, որը համբերություն է պահանջում, և ժամանակատար աշխատանք է: Հնարավոր չէ, որ մարդ թաքնվի այնպիսի հատվածում, որ իրեն հնարավոր չլինի հայտնաբերել: Մենք Ինտերպոլի կենտրոնական բյուրոյի և անդամ պետությունների հետ սերտ համագործակության մեջ ենք, ինչը վաղ թե ուշ իր դրական արդյունքները կտա»,- ասաց Վ.Օսիպյանը: