
Հայաստանի ռուսական ռազմակայանի հատուկ նշանակության ուժերը մարտանցել են լեռնային գետերը

Հայաստանի ռուսական ռազմակայանի հատուկ նշանակության հետախուզական ստորաբաժանումների զինծառայողները երկկողմ վաշտային մարտավարկան վարժանքների անցկացման շրջանակներում մարտանցել են լեռնային գետերը «Կամխուդ» բարձրլեռնային զորափորձարանում:
Լեռնային գետերի մարտանցման ընթացքում հատուկ ջոկատայինները կիրառել են գետանցման տարբեր մեթոդներ՝ օգտագործելով գետերի տեղագրական դասակարգման գիտելիքները եւ խոչընդոտների հաղթահարման տեխնիկան: Վարժանքների ընթացքում զինծառայողները առավել դժվար եղանակով գետանցումն իրականացրել են ջրի տակով՝ դուրս գալով պայմանական հակառակորդի թիկունքը:
Երկկողմ վաշտային մարտավարական վարժանքները Հայաստանում անցկացվում են ռուսական զորամիավորման հրամանատար գնդապետ Վլադիմիր Ելկանովի ղեկավարությամբ օգոստոսի 20-ից մինչեւ սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակաշրջանում: Օրական դրանց մասնակցում են 500-ից ավելի զինծառայողներ, վարժանքներում գործի է դրված շուրջ 100 միավոր ռազմական տեխնիկա: