Բաժիններ՝

«Բարձրագույն դատական խորհրդի արտահերթ նիստ հրավիրելու պահանջով դատավորները ստորագրահավաք չեն նախաձեռնել, ու նման նիստ տեղի չի ունեցել»

Դատական դեպարտամենտի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը պարզաբանում է տարածել «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակման վերաբերյալ:

»Բարձրագույն դատական խորհուրդը ողջամտորեն ակնկալում է, որպեսզի մամուլի հրապարակումները չլինեն մտացածին, չխաթարեն անկախ դատական իշխանության կայացման բնականոն գործընթացը, իսկ դրա երաշխիքներից մեկը, թերևս, իրականության հետ որևէ աղերս չունեցող «հավաստի տեղեկություններ» հրապարակելու գրավչությունից զերծ մնալն է:

Օրաթերթի 07.09.2018 թվականի «Ինչ արել են, լավ են արել» վերտառությամբ հրապարկման մեջ, թերևս, իրականությանը համապատասխանող միակ փաստն այն է, որ Բարձրագույն դատական խորհրդի երկու որոշում վիճարկվում է գաղտնի քվեարկության արդյունքներով անհրաժեշտ ձայներ չստացած երեք դատավորների կողմից:

Իմպերատիվ ոճով ներկայացված մյուս «փաստերը» իրականությանը պարզապես չեն համապատասխանում: Նախ, Բարձրագույն դատական խորհրդի արտահերթ նիստ հրավիրելու պահանջով դատավորներն ստորագրահավաք չեն նախաձեռնել, ու նման նիստ տեղի չի ունեցել: Ամբողջ խնդիրն այն է, որ դրա կարիքն էլ չունեն, քանզի «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի համաձայն, դատավորն ունի անհապաղ ընդունելության իրավունք Բարձրագույն դատական խորհրդի նախագահի և մյուս անդամների մոտ:

Դե արդեն պարզ է, եթե այդպիսի մտացածին նիստ չի եղել, ուստի անիմաստ է անդրադառնալ տեղի չունեցած նիստում իբր հնչած մտքերին»,- ասված է պարզաբանման մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս