
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից տուժածների ինքնութունը հայտնի է

Սեպտեմբերի 7-ին, ժամը 12։30-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 127-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան կողաշրջվել է, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 124-րդ կմ-ին «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ս. Հ., ծնված 1960 թ.) ճանապարհի երթևեկելի հատվածում կողաշրջվել է։
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, ուղևորները՝ Հ. Կ.-ն (ծնված 1955 թ.), Մ. Ա.-ն (ծնված 1994 թ.), Լ. Բ.-ն (ծնված 1958 թ.) և Լ. Ա.-ն (ծնված 1981 թ.) հոսպիտալացվել են Եղեգնաձորի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել, հատուկ տեխնիկայի օգնությամբ ուղղել են ավտոմեքենան և իրականացրել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ։