«Փաստ» թերթը գրում է. «Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն իր պաշտոնավարման ժամանակ նախաձեռնել էր «Կումայրի» արգելոց-թանգարանի տարածքը տուրիստական գոտու վերածելու ծրագիրը:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հերթական ուշագրավ որոշումն է կայացրել, որի անունը դրել է «շրջադարձային, կարծրատիպեր կոտրող ռեֆորմ»:
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել մոր կողմից նորածին երեխայի սպանության դեպքով հարուցված քրեական գործը:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն այցելել են Երևանի «Արարատ» կոնյակի գործարան:
Նախօրեին արտակարգ դեպք է գրանցվել Կապանում։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Արփիկ բնակավայրի տարեց բնակիչներից մեկին՝ ծնված 1932թ., գտել են մահացած։ Նրա մարմինը հայտնաբերվել է իրենց տան 1-ին հարկի պաշգամբից՝ պարանով կախված։
Սեպտեմբերի 9-ին Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանները Կորեայի ձորում ծառայություն իրականացնելիս նկատել են, որ բեռնատար մեքենայից շինարարական աղբ են թափում տարածքում։
Թուրքական բանակի պայմանագրային զինծառայող մի սերժանտ ներխուժել է Ստամբուլի Փենդիք թաղամասում գտնվող ուսումնարան և պատանդ վերցրել այնտեղ աշխատող իր նշանած աղջկան։
ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղար է նշանակվել Գոհար Գրիգորյանը:
Բազմաբնակարան վթարային շենքերի թիվը Շիրակի մարզում հասնում է 114-ի, դրանցից 20-ը 3-րդ կամ 4-րդ աստիճանի վթարայնություն ունեն:
Ոստիկանության գործունեությունը բազմաբովանդակ ու բազմակողմանի է:
Այսօր Էրեբունիում նախընտրական հանրահավաքի ժամանակ «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը հայտարարեց, որ սեպտեմբերի 23-ին հազվադեպ հնարավորությունն է լինելու՝ ընտրել, թե ով է ղեկավարելու Երևանը:
«Դաշնակցությունը» տարածել է ավագանու ընտրություններում կուսակցության ներկայացրած ծրագիրը։
Սեպտեմբերի 6-ին, ոստիկանության ՔՀԳՎ ծառայողները Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան էտապավորեցին ԱՄՆ քաղաքացի, 1959թ. ծնված Ստեփան Մարտիրոսյանին: Մարտիրոսյանը 2017թ-ի հոկտեմբերի 6-ից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Դեպքը Ոստան գյուղի գյուղապետարանի շենքում էր կատարվել` սեպտեմբերի 5-ին:
Սեպտեմբերի 2-ին Էջմիածնի Կոմունարների փողոցի մի տնից փորձել էին գողություն անել: Օգտվելով տան տերերի բացակայությունից ինչ-որ մեկը ցանկապատով մտել էր ներս, տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել տան հետնամասի դուռը, սենյակները տակնուվրա անելուց հետո հափշտակել էր կենցաղային իրեր, զարդեր, ոգելից խմիչքներ, բայց ինչ-ինչ հանգամանքներից ելնելով` գողոնը թողել էր տան ցակապատի մոտ և հեռացել:
Սեպտեմբերի 8-ին «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք», «գլխի վնասվածք» և «որովայնի և կրծքավանդակի ծակած թափանցող վերքեր» ախտորոշումներով «Աստղիկ» բժշկական կենտրոն էին տեղափոխել 3 երիտասարդ: Նրանք հայտնել էին, որ վնասվածքները ստացել են թիվ 121 դպրոցի մոտ՝ վիճաբանության ժամանակ:վ
Հանրապետությունում մարմնավաճառության նախականխման նպատակով, ոստիկանությունը պարբերաբար ստուգայցեր է անցկացնում մարմնավաճառների հնարավոր հավաքատեղիներում։
Երևանի ավագանու ընտրություններում «Երևանցիներ» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Արարատ Զուրաբյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց դաշինքի նախընտրական ծրագիրը: «Երևանցիներ» դաշինքը կազմված է «ՀՀՇ» և «Հայոց հայրենիք» կուսակցություններից:
Արաբական Միացյալ Էմիրությունների կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի նախարարության և ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն միջև տևական ժամանակ բանակցություններ էին վարվում Հայաստանից ԱՄԷ միս-մսամթերքի արտահանման շուրջ:
03.09.2018թ.՝ ժամը 14:45-ի սահմաններում, ԼՂՀ ՊԲ N զորամասի պարետային դասակի վարորդ, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վ.Ա.-ն, վարելով իրեն ամրակցված, զորամասի հաշվեկշռում գտնվող «ՈՒԱԶ 3151» մակնիշի ավտոմեքենան, զորամասի մշտական տեղակայման վայրից մարտական դիրքեր տանող ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և աջ կողմի վրա շրջվել, ինչի հետևանքով ուղևոր, նույն զորամասի կապիտան Վազգեն Գագիկի Խաչատրյանն ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է:
Սեպտեմբերի 10-ին Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գ. Հարությունյանը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահին և դատավորներին ներկայացրեց նորանշանակ դատավոր Դիանա Հովհաննիսյանին:
ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանն այսօրվա ասուլիսին հայտարարեց, որ պատրաստ է հրաժարվել զբաղեցրած պաշտոնից, եթե որևէ մեկը հիմնավոր կերպով ապացուցի, որ իր գրած աշխատանքն արժանի չէ դոկտորի գիտական աստիճանի:
Սեպտեմբերի 9-ին, ժամը 12.43-ին, «Հարավ կովկասյան երկաթուղի» ՓԲԸ օպերատիվ հերթապահից ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գեղանիստ գյուղի կամրջի տակ գնացքի տակ մարդ է ընկել:
Հունիսի 22-ին, ժամը 17.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն մի տղամարդուց հաղորդում էր ստացվել, որ հունիսի 21-ին, ժամը 22.00-ից մինչև հունիսի 22-ի ժամը 10.15-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ Բաղրամյան պողոտայի թիվ 16/4 հասցեի գետնանցումում գտնվող՝ իրեն պատկանող սրճեփ սարքի դետալները ծռելու միջոցով, գողացել են մետաղադրամի ընդունիչ սարքը, որի մեջ եղել է 20.000 դրամ՝ պատճառելով 150.000 դրամի վնաս:
Սեպտեմբերի 10-ին, ժամը 13:55-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ սեպտեմբերի 9-ի գիշերը Վայոց ձորի մարզի Գողթանիկ գյուղում արջը վնասել է երկու մեղվի փեթակ և մեկ տանձի ծառ:
Հայաստանի ռուսական ռազմակայանի դիպուկահարների ստորաբաժանման զինծառայողները «Կամխուդ» բարձրլեռնային զորափորձարանում անցկացված հատուկ մարտավարական վարժանքի ընթացքում ոչնչացրել են պայմանական հակառակորդի կենդանի ուժն ու թեթեւ զրահավոր տեխնիկան:
Սեպտեմբերի 10-11-ը՝ երեկոյան ժամերին, հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Երևանի քաղաքապետի թեկնածու, «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը ներկայացրել է իր նախընտրական ծրագիրը։
Սեպտեմբերի 10-ին, ժամը 13:11-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արմավիրի մարզի Խորոնք գյուղի Գայի փողոցի տներից մեկի անասնագոմի տանիքում հրդեհ է բռնկվել:
Վարչապետ Փաշինյանի օգնական Սոֆյա Նավասարդյանի նշանակումը քննարկումների թեմա է դարձել: Նշվում է, թե Նավասարդյանը վարչապետի տիկնոջ` Աննա Հակոբյանի վարսահարդարն է և նշանակվել է վարչապետի օգնական, որպեսզի առավել հարմար լինի նրան տանել պաշտոնական ճամփորդությունների, որտեղ նա պետք է զբաղվի վարչապետի տիկնոջ վարսերի խնամքով: