
Դեղագետը բերման է ենթարկել. նա քկհ-ից 210 «մեթադոլ» տեսակի դեղահաբ էր դուրս հանել

Օգոստոսի 23-ին ոստիկանաության Կենտրոնական բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դեղագետ, Երևանի բնակիչ Վարդան Բադալյանն ապօրինի թմրանյութ է պահում և իրացնում:
Նույն օրը, ժամը 17:30-ի սահմաններում, իրավապահները դարանակալեցին Իսակովի պողոտայում ու Բադալյանին ապօրինի թմրանյութ պահելու և իրացնելու կասկածանքով բերման ենթարկեցին ոստիկանության Կենտրոնական բաժին:
Կասկածյալին խուզարկությամբ հայտնաբերվել է 210 «մեթադոլ» տեսակի դեղահաբ:
Ըստ նրա բացատրության, նշված դեղահաբերը դուրս է հանել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից:
Հայտնաբերվածն առգրավվել է:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Քննությունը շարունակվում է:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: