
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նորանշանակ դատավորի երդման արարողությունը

Այսօր Հանրապետության նախագահի նստավայրում, նախագահ Արմեն Սարգսյանի ներկայությամբ, տեղի է ունեցել Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դիանա Հովհաննիսյանի երդման արարողությունը:
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ դատավորին եւ հաջողություն մաղթել պատասխանատու աշխատանքում: