Բաժիններ՝

Վաղվանից ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում`

Սեպտեմբերի 7-ի երեկոյան ժամերին Շիրակում, Լոռիում, Տավուշում, սեպտեմբերի 8-ին շրջանների զգալի մասում, սեպտեմբերի 9-10-ի կեսօրից հետո հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 8-9-ը կնվազի 3-4 աստիճանով:

Երևան քաղաքում`

Սեպտեմբերի 7-ի ցերեկը, սեպտեմբերի  10-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 8-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Երևան քաղաքի սեպտեմբերի 8-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

•Օդի առավելագույն ջերմաստիճան` 37.00C (2007 թ.)
•Օդի նվազագույն ջերմաստիճան` 10.30C (1993 թ.)
•Օդի միջին օրական ջերմաստիճան` 22.60C

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս