Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի որոշմամբ Ալեքսանդր Սարգսյանի որդի Հայկ Սարգսյանի խափանման միջոցը փոխվեց:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն աշխատանքային այցով մեկնել է Հարավաֆրիկյան Հանրապետություն՝ մասնակցելու Յոհաննեսբուրգում սեպտեմբերի 9-ից-13-ին կայանալիք Դատախազների միջազգային ասոցիացիայի (ԴՄԱ) 23-րդ ամենամյա կոնֆերանսին և համաժողովին:
ՀՀ Ազգային Ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց ԴԱՀԿ բռնագանձումները զինծառայողների պատվո վճարների վրա չտարածելու օրենքի նախագիծը:
Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը խոստանում է ընտրվելու դեպքում ամեն ինչ անել, որպեսզի հասարակական տրանսպորտի համակարգի բարեփոխումներից հետո տրանսպորտի սակագինը քաղաքացիների համար թանկ չլինի:
Սեպտեմբերի 8-ին, ժամը 16:14-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահից «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 14:20-ին Վրաստանի Դուշեթի շրջանի Պասանաուրի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են «MAN» մակնիշի բեռնատարը (վարորդը՝ Գոռ Խաչատուրյան, ծնված 1989 թ., ՀՀ քաղաքացի) և «Samara» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ստեփան Կիրակոսյան, ծնված 1963 թ., ՌԴ քաղաքացի):
Սեպտեմբերի 9-ին, ժամը 20.30-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Եղիշե Թադևոսյան եւ Բագրատունյաց փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել անձը չպարզված մոտ 60 տարեկան տղամարդու, որը տեղում մահացել է:
Երևանի քաղաքապետարանի և «Սանիթեք» ընկերության միջև կնքված պայմանագրի շրջանակներում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան ծառայությունների կողմից ս.թ. օգոստոս ամսին իրականացված հսկողության արդյունքում պայմանագրով սահմանված ծառայությունների ոչ պատշաճ իրականացման բազմաթիվ դեպքերով «Սանիթեք» ընկերությանն ուղարկվել են «Համապատասխանության մասին ծանուցումներ» և սահմանվել ողջամիտ ժամկետներ՝ թերությունները վերացնելու համար:
Մարդու իրավունքների պաշտպանին դիմած քաղաքացին խնդրել է աջակցել աշխատավարձային հաշվի վրա 30.000 դրամի չափով դրված արգելանքը բռնագանձելու հարցում:
Բժիշկները շարունակում են պայքարել ինքնահրկիզման դիմած տղամարդու կյանքի համար։
ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ Հանրապետության հրապարակում՝ կառավարության շենքի գլխավոր մուտքի դիմաց, սեպտեմբերի 9-ին ինքնահրկիզման դիմած քաղաքացու վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր:
Սեպտեմբերի 9-ին` ժամը 20:55-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Ջրվեժ գյուղի Մայակ թաղամասի թիվ 36 շենքի տանիքում. անհրաժեշտ է օգնություն:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ սեպտեմբերի 10-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 05:16-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 19-րդ կիլոմետրին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 05:47-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սեպտեմբերի 9-ին Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում 3 տարվա դադարից հետո Խաչվերացի տոնից մեկ շաբաթ առաջ կրկին պատարագ է մատուցվել։
Սեպտեմբերի 9-ին, ժամը 17:58-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Չայնիի» ոլորաններ կոչվող տարածքի արագաչափի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է ծառին. կա երկու տուժած (մեկն արգելափակված է). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, սեպտեմբերի 10-ին ժամը 09։00-18:00 կդադարեցվի …
Մենք բոլորս միևնույն նյութից ենք արարվել: Բոլորս նույն ցավն ենք զգում սայթաքելիս, վիրավորվելիս, կորուստ ունենալիս, հուսահատվելիս:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է այսօր կառավարության գլխավոր մասնաշենքի մոտ ինքնահրկիզում իրականացրած քաղաքացուն:
«Կանա» քրիստոնեական, կրթական կենտրոնի հարցազրույցը «Փսիլայֆ» հոգեբանական աջակցման կենտրոնի հոգեբան Մանուկ Խաչատրյանի հետ:
Հայաստանը Սիրիայում հումանիտար առաքելություն կիրականացնի՝ ի աջակցություն Հալեպում հայկական համայնքի:
Պետք չէ այդ կարգի քննություններից ողբերգություն սարքել․ վարչապետը «Վեոլիա ջրի» գործի մասին. Para TV:
Սեպտեմբերի 9-ին, եւ այսուհետ ամեն կիրակի, ժամը 12-ից մինչեւ 19։00-ն Հանրապետության նախագահի նստվայրի բացօթյա տարածքն ու հարակից այգին բաց կլինեն այցելուների առջեւ:
Կիեւում Ուկրաինայի հայ երիտասարդության միության նախաձեռնությամբ սեպտեմբերի 8-ին նշվել է Աստվածածնի ծննդյան եկեղեցու տոնը, որը նախկինում գոյություն ուներ Պոդոլում:
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Սեպտեմբերի 8-ին, ժամը 19:18-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սեպտեմբերի 9-ի ցերեկը և 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը կարծում է, որ Երևանի խնդիրները շատ են:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ սեպտեմբերի 8-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ստացված ահազանգի փաստով:
Ամբողջ Հայաստանում մարդիկ հավաքվում են՝ իրենց երկիրն աշխարհում ամենականաչը դարձնելու համար Համաշխարհային մաքրության օր (World Cleanup Day) միջազգային շարժման շրջանակում, որին մասնակցում է 150 երկիր։