Բաժիններ՝

«Ջրառատ» թաղամասում վագոն-տնակն այրվել է

Սեպտեմբերի 7-ին` ժամը 18:03-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի «Ջրառատ» թաղամասի տներից մեկի մոտակայքում այրվում է վագոն-տնակ:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:25-ին, մարվել՝ 18:45-ին: Այրվել է Ց. Բ.-ին պատկանող վագոն-տնակը` մասամբ (մոտ 15 քմ):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս