Օգոստոսի 23-ին Կոռնիձոր գյուղի մի բնակիչ դիմում էր ներկայացրել ոստիկանության Գորիսի բաժին, որ հուլիսի 26-ից մինչև հուլիսի 28-ն ընկած ժամանակահատվածում իր երկու ձիերը կորել են, իսկ այդ առավոտյան կենդանիներին փնտրելիս Սյունիքի մարզի Տեղ և Կոռնիձոր գյուղերի միջև ընկած դաշտամասում տեսել է իր ձիերի մնացորդներն ու պարանը և համոզված է, որ կենդանիները գողացել են ու գյուղից հեռու մորթել: Պատճառված վնասը 460 հազար դրամ է:
Սեպտեմբերի 6-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել ՀՀ և ԱՄՆ քաղաքացի:
ՀՀ բնապահպանության նախարարությունն անտառհատումների դեմ պայքարը հստակ տարանջատում է անտառամերձ համայնքների բնակիչներին իրենց տան ջեռուցման համար տրամադրվող փայտի ծավալներից. պետությունը յուրաքանչյուր տնային տնտեսության համար սահմանել է 8 խորանարդ մետր փայտանյութ, որը պարբերաբար տրվում է բոլոր անտառային տնտեսություններից և «Դիլիջան» ազգային պարկից:
Հայաստանի ռուսական ռազմակայանի տանկային ստորաբաժանումների զինծառայողները մասնագիտական տոնի՝ Տանկիստի օրվա տոնակատարության նախաշեմին «տանկային բալետ» են ցուցադրել «Ալագյազ» զորափորձարանում:
Նիդերլանդների երեխաների օմբուդսմեն Մարգարիտ Կլավերբոյերը հայտարարել է, որ երկրից հայազգի երկու երեխաներին՝ 12-ամյա Լիլիին ու 13-ամյա Հովիկին Հայաստան արտաքսելը համարվում է երեխաների հիմնարար իրավունքների խախտում:
ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակը Շիրակի, Լոռու և Գեղարքունիքի մարզերի դպրոցներին կից նախակրթարաններում պիլոտային ծրագրով երեխաներին տրամադրելու է նախաճաշ:
Սեպտեմբերի 7-ին, ժամը 11:37-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Որմնադիրների փողոցի տներից մեկի բակում այրվում է գազի բալոն:
Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը ներկայացրեց իր պաշտոնավարման 100 օրվա ընթացքում կատարված աշխատանքները և առաջիկայում իրականացվելիք ծրագրերը:
Սեպտեմբերի 7-ին, ժամը 12։27-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 127-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան կողաշրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սեպտեմբերի 7-ին, ժամը 12:06-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնի սրտաբանական կլինիկայից դեպի հեռուստաաշտարակ ընկած հատվածում այրվում է խոտածածկ տարածք:
«Բանակը պետք է վերածվի ևս մեկ կրթական օղակի». Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ուղերձ-տեսլականի քննարկմանը նվիրված կոնֆերանսում այս մասին ասաց Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Նրա խոսքով` ժամկետային զինծառայողը ոչ միայն չպետք է կորցնի գիտելիքի այն պաշարը, որով գնում է բանակ, այլև պետք է այդ պաշարն ավելացրած դուրս գա բանակից:
Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Օրեր առաջ «Ժողովուրդ» թերթի խմբագիր Թագուհի Թովմասյանը իր հրապարկմամբ բարձրացրել է շատ կարեւոր հրամայական։ Այս հրապարակմամբ առաջ են քաշվել մեդիայում տարածված մի շարք խնդիրներ, որոնցից յուրաքանչյուրը առանձին-առանձին ուսումնասիրման եւ լուծման կարիք ունեն։
Արարատի մարզի Բերդիկ գյուղի դպրոցում կարճ ժամանակում 13 օձ է հայտնաբերվել: Ծնողները վախենում են երեխաներին դպրոց ուղարկել՝ ահազանգելով խնդրի մասին:
«Իրատես» թերթը անդրադարձ է արել ոստիկանության գործունեությանը ու «եզրահանգել», թե «Իրավիճակը ոստիկանությունում բավականին խնդրահարույց է»` մասնավորեցնելով հատկապես ճանապարհային ոստիկանության «վիճակով»:
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում օգոստոսի 24-ից սեպտեմբերի 9-ըհանրային քննարկման է դրված «ՀՀ կառավարության 2010թ. մարտի 4-ի N319-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագիծը, որի հակիրճ բնութագիրն է.
«Արսինե Խանջյանն ու Ատոմ Էգոյանը 2002թ. ստացել են ոչ թե ՀՀ քաղաքացու անձնագրեր, այլ հատուկ անձնագիր, որը տրվում է օտարերկյա քաղաքացիներին. դրանք լրիվ տարբեր բաներ են։ Հիմա ստացել են ՀՀ քաղաքացու անձնագիր»,- 168.am-ի հետ զրույցում պարզաբանեց ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը։
Ճանաչողներին խնդրում ենք ահազանգել 1-02։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են «Վիվառո Բեթ» բուքմեյքերական կետի վրա կատարված զինված հարձակման դեպքի մանրամասները:
Սեպտեմբերի 6-ին, ժամը 22.35-ի սահմաններում, «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Եղեգնաձոր քաղաքի Գլաձոր համայնքում վրաերթի է ենթարկել 80-ամյա Սիրուշ Մարկոսյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Սեպտեմբերի 5-ին, ժամը 23.30-ին, ոստիկանության Մասիսի բաժնից ստացվել է հեռախոսագիր, որ նույն օրը, ժամը 22.20-ին, «գլխի պատռված վերք» ախտորոշմամբ հիվանդանոց է ընդունվել 2-ամյա աղջնակ, որը, ըստ ծնողի հայտարարության, իրենց տան աստիճաններից ընկել է:
100-ամյա Հայկանդուխտ տատիկը անձնագիր ստացավ”
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման բաժին դիմած քաղաքացին խնդրել է աջակցություն Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից հատուկ պահպանվող տարածք տարված իր ավտոմեքենան իրեն ի պահ հանձնելու հարցում:
Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 16:28-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում` գյուղտեխնիկումի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Մուշեղ Հարությունյանը 2017թ. 20 մլն ՀՀ դրամ արժողությամբ առանձնատուն է ձեռք բերել:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ սեպտեմբերի 7-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ Էջմիածին քաղաքում տեղի է ունեցել թիվ 1 հանրակրթական դպրոցի մարզադահլիճի եւ հարակից շինությունների բացման արարողությունը:
«Իրատես» թերթը գրում է. «Ակնհայտ է, որ իշխանափոխությունից հետո ոստիկանությունում իրավիճակը բավականին խնդրահարույց է: Սա ցայտուն երեւում է ճանապարհային ոստիկանության աշխատանքում:
Սեպտեմբերի 6-ին` ժամը 18:58-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Օշական գյուղի Նալբանդյան փողոցի 5-րդ նրբանցքի տներից մեկում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Փաստ» թերթը գրում է. «Այն, ինչ կատարվում է մայրաքաղաքում արդեն երկու ամսից ավելի, դժվար է որակել քաղաքակիրթ բառապաշարով: Աղբի հսկայական կուտակումներ, գարշահոտություն, իսկ աղբահանության համար պատասխանատու կազմակերպությունը՝ «Սանիթեքը», ուղղակի անգործության է մատնված:
Սեպտեմբերի 6-ին` ժամը 23:05-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Դավթաշենի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: