ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը պարզաբանում է տարածել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ասուլիսի վերաբերյալ:
Սեպտեմբերի 3-ին, ժամը 19.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևանի Սվաճյան փողոցի թիվ 42 հասցեի մոտից «կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 2000 թ. ծնված Էրիկ Ա.-ն և «կողի շրջանի ծակած վերք» ախտորոշմամբ՝ 2000 թ. ծնված Ալեն Ի.-ն:
Ռուսաստանին պաշտոնապես մեղադրել են Գլխավոր հետախուզական վարչության (ԳՀՎ) նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալների եւ նրա դստեր՝ Յուլյայի թունավորման մեջ:
Սեպտեմբերի 2-ին Էջմիածնի Կոմունարների փողոցի մի տնից փորձել էին գողություն անել:
Հայաստանի ռուսական ռազմակայանի Ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության (ՌՔԿՊ) ստորաբաժանման զինծառայողները երկկողմ վաշտային մարտավարական վարժանքների շրջանակներում դիմագրավել են պայմանական հակառակորդի գրոհը, որը զանգվածային բնաջնջման զենք էր կիրառել «Ալագյազ» բարձրլեռնային զորափորձարանում:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Վիվառո Բեթ» բուքմեյքերական կետի վրա կատարված զինված հարձակման դեպքի առթիվ:
Սեպտեմբերի 5-ին, 8-10-ը՝ կեսօրից հետո, հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Լեյտենանտի 3 զույգ ուսադիրները ոստիկանությունում արդեն որպես սպա ծառայողներինն են։ Համակարգի տարբեր ստորաբաժանումների 3 ծառայողներ առաջին սպայական ուսադիրները սեպտեմբերի 5-ին ստացան անձամբ ոստիկանության պետից։
Երևանի «Ուլիս» ֆուտբոլի ակումբի նախկին գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը` ըստ որի ինքը դեռևս 2015 թվականից մեղադրվում է պայմանավորված հանդիպումներ անցկացնելու և խաղադրույքներով հսկայական գումար վաստակելու մեջ:
Ըստ ռադիոլոկացիոն կայաններից ստացվող տվյալների դիտարկվող տարածքներում և տարածքներից դուրս կարկտահարության դեպքեր չեն գրանցվել:
ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ Հայաստանի ազգային ագրարային համալսարանում խախտումների հետքերով ներկայում ընթանում են ստուգումներ:
Հայաստանի ռուսական ռազմակայանի անձնակազմը ոտքի է հանվել ուսումնական տագնապի ազդանշանով եւ վարժանքների շրջանակներում ուղարկվել տեղական զորափորձարաններ:
Նոր քրեական գործ է հարուցվել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի անձնական կյանքից տեսակադրերի հրապարակման փաստով:
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվից Ռուսաստանի Դաշնության Կրասնոդար քաղաք կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ավտոբուսը սեպտեմբերի 5-ին վթարի է ենթարկվել:
ՀՀ գլխավոր դատախազություն է ստացվել «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի վերաբերյալ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ներկայացրած տեղեկանքը:
Օրերս ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները օպերատիվ ճանապարհով ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տեղեկություններ էին ձեռք բերել։
Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, ամփոփելով պաշտոնավարման 100 օրը, ասաց, որ իրենց ուսումնասիրություներով՝ ամենախայտառակ չարաշահումները տեղի են Բարձրավոլտ էլեկտրական ցանցերում:
«Էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի ընտանիքի անդամները բժշկական ապահովագրություն են ստացել քաղաքապետարանի հաշվին»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը:
Որսագողության կասկածանքով երկու տղամարդ բերման է ենթարկվել ոստիկանություն:
ՀՀ երկու օդանավակայաններում օգոստոսին սպասարկվել է 347 492 ուղևոր՝ 2017 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 18.5 տոկոսով:
Սեպտեմբերի 4-ին, ժամը 21.10-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ իրենց հայտնել են, որ Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցի վերջնամասում մարդ կա ընկած:
Սեպտեմբերի 4-ին, ժամը 17.30-ին, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Գուրգեն Մահարու փողոցում վրաերթի է ենթարկել 11-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Դատապարտյալը Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած դիմումով խնդրել է այցելել իրեն, ուսումնասիրել իր բժշկական փաստաթղթերը և աջակցել անհրաժեշտ վիրահատությունը կազմակերպելու հարցում:
«Միանշանակ պայմանավորում եմ դա օրենքի շրջանակում գործելու ու հենց իշխանափոխության, հեղափոխության արդյունքով», – ասում է փաստաբանը:
Սեպտեմբերի 5-ին` ժամը 01:15-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հրազդանի կիրճում՝ Կիևյան կամրջի տակ, այրվում են տուն և խոտածածկ տարածք:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ սեպտեմբերի 5-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 15:33-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռուբինյանց 28 հասցեում գտնվող «Ալմաստ» գործարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սեպտեմբերի 4-ին, զինված ու դիմակավորված հերթական ավազակային հարձակումն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:30-ի սահմաններում բժշկական դիմակով դիմակավորված ու հրազենով զինված անձը թալանել է Ավան վարչական շրջանի Սաֆարյան փողոցի 410/3 հսասցեում գործող «Վիվարո» բուքմեյքերական կետը:
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 23:48-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Նոր Խարբերդի ամառանոցների 16-րդ թաղամասում քաղաքացին ընկել է փոսը (մոտ 5 մ). դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունը նշանակված է սեպտեմբերի 22-ին։ Երեկ հայտնի դարձավ, որ Հայաստանի առաջնությանը մասնակցող բոլոր ակումբները ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել են ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի թեկնածությունը։