2018թ. սեպտեմբերի 1-ին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 20:00-ի սահմաններում, Լոռու մարզի Մարգահովիտ գյուղում հարձակվել են քաղաքացու վրա և կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ փայտերով հարվածներ են հասցրել մարմնի տարբեր մասերին և հափշտակել վերջինիս պատկանող ոսկյա շղթան, ոսկյա մատանին և 5.000 ՀՀ դրամը:
Կառավարությունը հաստատեց 2018-2022 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը: Նախագիծն ընդգրկված էր կառավարության չզեկուցվող հարցերի թվում:
63 տարեկան հասակում մահացել է դերասան Քրիստոֆեր Լոուֆորդը, որը խաղացել է «Բոլորն իմ երեխաներն են» (1970-2011 թթ.) եւ «Գլխավոր հոսպիտալը» (1963-ից մինչեւ ներկա ժամանակները) սերիալներում:
ԱԺ արտահերթ նիստում այսօր քննարկվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին և երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը։
Այսօր կառավարության նիստում որոշվեց փոփոխություն կատարել քրեական օրենսգրքում և խստացնել գրպանահատության պատասխանատվությունը:
ՀՀ երրորդ նախագահի եղբայր Լևոն Սարգսյանի դուստր Անի Սարգսյանն, ով գտնվում էր հետախուզման մեջ, ներկայացել է իրավապահ մարմիններին:
Սեպտեմբերի 5-ին, ժամը 10.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքով բուժօգնության է դիմել 57-ամյա մի կին:
«Պարոն Տոնոյան, ուզում էիք ասեիք՝ հատկապես տղա երեխաների ծնունդը: Ձեր հայացքում ես դա կարդացի ու ինչքան հնարավոր է շուտ դառնան 18 տարեկան»,- կատակեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին:
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանի հրամանով սահմանվել է պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Ադոնց փողոցի…
Սեպտեմբերի 5-ին, ժամը 00.20-ին, «Նիսան» մակիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Մայրաքաղաքային խճուղում՝ «Դայանա» ռեստորանի մոտ, բախվել է ճանապարհի բաժանարար եզրաքարերին եւ կողաշրջվել։ 30-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը վերջին երեք ամիսներին թեժ գծի միջոցով ստացել է 4 անգամ ավելի հեռախոսազանգ նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանի դեմ դատական հայց է ներկայացրել Արտակ Միքայելյանը:
Աշխատանքային պարտականությունները կատարելու ընթացքում ստացած վնասվածքի հետևանքով, ուսագոտուց կտրված աջ ձեռքով Թալինից Երևանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր էր տեղափոխվել 31-ամյա Ժորա Թորոսյանը:
Բողոքի ակցիա «Սանիթեք» ընկերության գրասենյակի առջև (ուղիղ)
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը մարիխուանայի կիրառման հետ կապված օրենսդրական փոփոխություններ է պատրաստել, որոնք կներկայացվեն կառավարությանը՝ առաջիկա նիստի ընթացքում։
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, նախօրեին Կոտայքի հարկային տեսչության պետ է նշանակվել Կարինե Ներսիսյանը։ Նա Չարենցավանի՝ Սաշիկից «վազվռատ» արված գազալցակայանի տնօրենի կինն է։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Այս օրերին լարված են հատկապես մայրաքաղաքի դպրոցների տնօրենները: Ինչպես հայտնի է, որոշ դպրոցներում արդեն իսկ հայտնաբերվել են չարաշահումների դեպքեր, մի քանի դպրոցների տնօրեններ հրաժարական են տվել:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս օրերին Հատուկ քննչական ծառայության քննիչներն աշխատում են աննախադեպ ծանրաբեռնված վիճակում:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ սեպտեմբերի 6-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 02:59-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Զառիթափ գյուղում այրվում է տան տանիք:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Լոռու մարզի «Մայմեխ» ջրատարը նոր կառուցված մարիչ հորին միացնելու աշխատանքներով պայմանավորված…
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ս.թ. սեպտեմբերի 6-ին ժամը 08.00-ից մինչև ժամը 18.00, վթարային աշխատանքներով պայմանավորված, կդադարեցվի Սյունիքի մարզի Գորիս քաղաքի, Հարժիս, Հալիձոր, Շինուհայր, Խոտ, Քարահունջ, Հարտաշեն…
Ռուսական «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ հեռուստաակումբի անդամ, ազգությամբ ադրբեջանցի Ռովշան Ասկերովը լքում է հեռուստանախագիծը:
Կառավարության սեպտեմբերի 6-ին կայանալիք նիստի օրակարգում ընդգրկված է երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը եռապատկելու մասին հարցը:
Հորթերի գողություն Վայոց ձորի մարզում. տեղի ոստիկանները բացահայտել են հանցագործությունը:
Ավտոմեքենաների տեխնիկական զննությամբ զբաղվող ընկերությունների կողմից թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների վարույթում շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական և դատավարական գործողություններ՝ բոլոր հանգամանքները պարզելու, պետությանը պատճառված իրական վնասի ծավալները հստակեցնելու ուղղությամբ։
Հայաստանի տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայությունը տեղյակ է առաջիկայում Նիդերլանդների կողմից հայազգի երկու երեխաների՝ 13-ամյա Հովիկին և 12-ամյա Լիլիին արտաքսելու մասին:
Սեպտեմբերի 4-ին ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Տավուշի բաժնի աշխատակիցների ձեռնարկած համատեղ միջոցառմամբ բացահայտվեցին պաշտոնատար անձի կողմից յուրացման դեպքեր։Յուրացնողը՝ Այգեպար համայնքի նախկին ղեկավարն էր։
Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանն այսօր Աստանայում մասնակցել է «Աֆղանստանում կանանց իրավունքների եւ հնարավորությունների ընդլայնումը» խորագրով տարածաշրջանային համաժողովին:
ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել և ուսումնասիրվել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի կողմից ՀՀ ոստիկանության պետին ուղղված գրության հիման վրա Ոստիկանության ՊՊԳ վարչությունում իրականացված ծառայողական քննության շրջանակում կատարված հիշյալ վարչության կարևորագույն օբյեկտների և հիմնարկ-ձեռնարկությունների պահպանության գնդի 2015-2018թթ. ֆինանսական գործունեության ստուգման վերաբերյալ փաստաթղթերը: