
Սյունիքի մարզի Վահրավար գյուղի անտառամերձ տարածքում հրդեհ է բռնկվել

Սեպտեմբերի 7-ին, ժամը 14:20-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Վահրավար գյուղի անտառամերձ տարածքում:
Ինչպես տեղեկացրին ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ այրվում է մոտ 6 հա բուսածածկույթ և 400 դեկորատիվ ծառ:Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են Վահրավար գյուղի 4 բնակիչ և «Արևիկ» ազգային պարկի աշխատակիցներ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:45-ին: Վահրավար գյուղի բնակիչների կողմից սահմանվել է հերթապահություն: