Շիրակի մարզի դատախազությունում անփոփվել են 2018 թվականի 9 ամիսների ընթացքում պետական շահերի պաշտպանության ոլորտում կատարված աշխատանքների միջոցով և կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտմամբ պատճառված վնասի վերականգնման գործընթացների արդյունքները:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել՝ որում մտահոգություն է հայտնել համացանցում ու հատկապես սոցիալական ցանցերում վիրավորանքի, արժանապատվությունը վիրավորող ու ատելության խոսքի տարածվածության կապակցությամբ:
«Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության (հ/կ) համահիմնադիր Տիգրան Քեյանը պնդում է՝ վարորդների իրավունքների պաշտպանները համաձայն չեն քաղաքապետի այդ ձևակերպման հետ:
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հոկտեմբերի 15-ին, ժամը 11.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում քացախաթթվային էսենցիայով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1963 թ. ծնված Միսակ Կարապետյանը:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ քննչական կոմիտեն այսօր խուզարկություններ է կատարել Արա Բանդուրյանի բնակարաններում, ով քրեական աշխարհում հայտնի է որպես «Նորատուսցի Արա»։
Երևան հիմնադրամի տնօրենն ընդունել է չարաշահումների փաստը, բայց գումարները վերականգնելու դեպքում կխուսափի «բերդում հայտնվելուց»։ Այս մասին այսօր կառավարությունում լրագրողներին ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։
Հոկտեմբերի 16-ի ցերեկը, hոկտեմբերի 17-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հոկտեմբերի 21-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է անձրև։
Հոկտեմբերի 13-ին, ժամը 10.50-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Երևանյան խճուղու և Ռ.Գասպարյան փողոցի խաչմերուկում վրաերթի էր ենթարկել 1933 թ. ծնված Արմեն Կարապետյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Հոկտեմբերի 16-ին, ժամը 11:46-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ֆուչիկի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, քաղաքացին վրաերթի է ենթարկվել. անհրաժեշտ է օգնություն:
«Մենք չենք ասել, որ Քոչարյանի ընտանիքը կապված է այդ հյուրանոցների հետ։ Մենք ներկայացրել ենք այն, ինչ ներկայացրել ենք, շատ պարզ, բոլորը դա տեսել են»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով հարցին, թե հիմնավորվո՞ւմ է Ռոբերտ Քոչարյանի կապը հյուրանոցների հետ։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի վարույթ է ընդունվել բժշկական կենտրոնում հիվանդի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:
Ախթալա խոշորացված համայնքի ավագանու 10 անդամներից 7-ը հայտարարություն են տարածել, որում ասված է.
Հոկտեմբերի 15-ին 5-րդ զորամիավորման ուսումնական կենտրոնում անցկացվել է «Լավագույն դիպուկահար» համաբանակային մրցույթի 2-րդ փուլը:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների զինված ուժերի ավելի քան հազար զինծառայողներ Հավաքական խաղաղապահ ուժերի հետ կմասնակցեն Եկատերինբուրգի մերձակայքում կայանալիք «Անխախտ եղբայրություն-2018» համատեղ զորավարժություններին:
Հոկտեմբերի 16-ին, ժամը 08:14-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Երեւանի նորանշանակ քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկա օրերին կհանդիպի մայրաքաղաքում աղբահանությամբ զբաղվող «Սանիտեք» ընկերության տնօրեն Նիկոլաս Էլ Թավիլի հետ:
Հոկտեմբերի 15-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Հրազդան-Լեռնանիստ ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Նիսան» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի վարորդը և 7-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ 55-ամյա ուղևորուհի Ալվարդ Գրիգորյանը տեղում մահացել է:
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները երկօրյա չհայտարարված այց են իրականացրել Տավուշի և Գեղարքունիքի մարզերում տեղակայված զորամասեր՝ Պաշտպանին հասցեագրված բողոքների քննարկումն ապահովելու, ինչպես նաև զինծառայողների իրավունքների ապահովման վիճակին ծանոթանալու նպատակով:
Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած անձի
Ավազակային հարձակում Ավանում։ Ոստիկանները բերման են ենթարկել կասկածյալին:
Հոկտեմբերի 15-ին 65 տարեկան հասակում վախճանվել է Microsoft ընկերության հիմնադիրներից մեկը՝ Փոլ Ալենը, քաղցկեղային հիվանդության դեմ պայքարից հետո:
Էրիխ Մարիա Ռեմարկի «Երեք ընկեր» վեպն ընթերցելու կամ վերընթերցելու դեպքում, կմտաբերեք այն դրվագը, երբ բժիշկ Ժաֆֆեն գլխավոր հերոսին առաջարկում է իր հետ հիվանդանոցում մասնակցել երեկոյան շրջայցի:
Տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և խցանումներից խուսափելու նպատակով 2018թ. հոկտեմբերի 16-ից Երևան քաղաքի Եկմալյան փողոցում և նրա հարակից հատվածում երթևեկությունը կկազմակերպվի կից ներկայացված սխեմայի համաձայն:
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 19:34-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Մաստարա գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Երանոսյանը ցուցմունք է տվել Բաղրամյան պողոտայում եւ Արցախի փողոցի սկզբնամասում տեղի ունեցած բախումների ընթացքում հատուկ միջոցներ կիրառելու գործով:
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Նիկոլի նվիրված եւ անչափ մտերիմ ընկերներից մեկը՝ Հակոբը, որն այժմ ապրում է Մոսկվայում, որի Արեշի տանը «ընդհատակում» եղած օրերին ապրել է Նիկոլը (Հակոբն այդ տանն ապրել է մոր հետ), ամռանը եկել է Հայաստան ու չի հանդիպել, չի շնորհավորել վարչապետ դարձած իր ամենամտերիմ ընկեր Նիկոլ Փաշինյանին, ինչը շարժել է ընդհանուր ընկերների զարմանքը։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հոկտեմբերի 16-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
Հոկտեմբերի 15-ին` ժամը 14:43-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մազի Հրազդան քաղաքի կենտրոնական խմելու ջրի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:
Հոկտեմբերի 15-ին` ժամը 23:46-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մինսկի փողոցի թիվ 1 շենքի հոսանքազրկման պատճառով քաղաքացին մնացել է վերելակում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: