Բաժիններ՝

Ախթալա համայնքի ավագանու 10 անդամներից 7-ը հանդես են եկել հայտարարությամբ

Ախթալա խոշորացված համայնքի ավագանու 10 անդամներից 7-ը հայտարարություն են տարածել, որում ասված է.

«Ընդառաջ գնալով մի խումբ մտավորականների հայտարարությանը՝ ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Ախթալա համայնքը մեծանուն հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին վերանվանել Ազնավուր անունով առաջարկությանը։ Հայտնում ենք, որ ողջունում ենք նախաձեռնությանը և առաջարկում ենք Ազնավուր անվանել Ախթալա խոշորացված համայնքի վարչական անվանումը, որտեղ համայնքի մեջ մտնող բոլոր բնակավայրերը կշարունակեն կրել իրենց ներկայիս անվանունները ։ Հայտնում ենք, որ Ախթալա համայնքի առաջիկա ավագանու նիստում սույն հայտարարությանը միացած ավագանու անդամները հանդես կգան համապատասխան նախաձեռնությամբ։

Ախթալա համայնքի ավագանու անդամներ՝

Ռ. Թամազյան
Ս. Փարսադանյան
Ա. Դալլաքյան
Ս. Բեժանյան
Գ. Անդրեասյան
Վ Աքելյան
Ս. Չերչինյան»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031