
ՀԱՊԿ-ի երկրների հազարից ավելի զինվորականներ կմասնակցեն Ուրալում կայանալիք վարժանքներին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների զինված ուժերի ավելի քան հազար զինծառայողներ Հավաքական խաղաղապահ ուժերի հետ կմասնակցեն Եկատերինբուրգի մերձակայքում կայանալիք «Անխախտ եղբայրություն-2018» համատեղ զորավարժություններին: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի կենտրոնական ռազմական օկրուգը (ԿՌՕ):
Վարժանքները տեղի կունենան ՀԱՊԿ-ի «Մարտական եղբայրություն-2018» օպերատիվ-ռազմավարական զորավարժությունների շրջանակներում:
«Զինավարժանքին կներգրավվեն 1115 զինծառայողներ եւ 300 միավոր տեխնիկա, այդ թվում 25-ն՝ ավիացիոն»,- ասված է հաղորդագրության մեջ: «Անխախտ եղբայրություն -2018»-ը տեղի կունենա հոկտեմբերի 30-ից մինչեւ նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում՝ ԿՌՕ-ի զորքերի հրամանատարի ղեկավարությամբ:
ՀԱՊԿ-ի կազմի մեջ են մտնում Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը եւ Տաջիկստանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: