Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է քաղաքապետի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով Երևանում գտնվող Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանին:
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 17:21-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշնակ գյուղում այրվում է անասնակեր:
Դավիթը բաժանում է «երկնքից ընկած» երեք խնձորները: Վերջինն իրեն է բաժին հանում: Հետո բողոքում է, որ երեքը խնձորը քիչ էր, մեծ եղբորը բաժին չի հասել:
Ես մեղք եմ գործել, որի համար զղջում եմ ու օր օրի ինձ այն ավելի է տանջում, բայց ես կատարել եմ իմ ընտրությունը. ապաշխարելու եմ իմ ողջ կյանքի ընթացքում, որ Տերն ինձ ուղղորդի և ներման արժանացնի:
Դեռևս նախորդ տարի «Բարև, Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը Երևանի քաղաքապետարան ներկայացրեց որոշման նախագիծ, որով առաջարկում էր մայրաքաղաքի Լենիգրադյան փողոցն անվանակոչել Արցախի ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանի անունով։
«Կարծում եմ՝ պատմական անունները պետք է վերականգնենք: Բայց, չգիտես ինչու, ասում ենք՝ թող որոշ ժամանակ էլ այսպես մնա, հետո կփոխենք: Պատմությունը պետք է կարողանանք վերականգնել»:
ՀՀ նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանի հորդորով Երևանի 2800-ամյակին նվիրված տոնակատարությունների ծախսերում կրճատումներ կլինեն: Քաղաքապետի երդմնակալությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Մարությանն ասաց, որ կային միջոցառումներ, որոնք ոչ նպատակային էին այդ տոնի համար:
Օրեր առաջ կաշառք տալու օժանդակության մեջ մեղադրանքով կալանավորվեց, ապա ձերբակալվեց խոշոր գործարար, «Հ2» հեռուստաընկերության սեփականատեր, Հայաստանում «Տոյոտայի» ներկայացուցիչ Սամվել Մայրապետյանը, ում անունը կապվում է նաև Հյուսիսային պողոտայի նորակառույց շենքերի շինարարության հետ:
Երևանի Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի ունեցավ ազատամարտիկ Արայիկ Խանդոյանի հոգեհանգստի արարողությունը: Հոգեհանգստի արարողությանը մասնակցում էին ազատամարտիկի մարտական ընկերները, հարազատները բազմաթիվ քաղաքացիներ:
1989 թվականից հոկտեմբերի 13-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) միջազգային օր:
Այս տարվա առաջին 8 ամիսների ընթացքում ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից իրականացվեց միջոցառումների արդյունքում առգրավվել կամ կամավոր հանձնվել է 379 միավոր հրազեն զենք:
Այսօր հանդիսավոր պայմաններում տեղի ունեցավ Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանի երդմնակալության պաշտոնական արարողությունը, որին ներկա էին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, ուժային կառույցների ղեկավարներ, նախարարներ, մշակույթի և հասարակական գործիչներ։
Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում լուսանկար է հրապարակել, որտեղ երևում են Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի մասնակից երկրների ղեկավարների ինքնաթիռները:
Հոկտեմբերի 13-ի ցերեկը, 16-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև, տեղ-տեղ` մառախուղ, 14-17-ն առանձին շրջաններում հնարավոր է թույլ անձրև:
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, 83-ամյա Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է. նա գտնվում է Մոսկվայի հիվանդանոցներից մեկում:
ՀՀ արդարադատության նախարար և Երևանի քաղաքապետի նախկին թեկնածու Արտակ Զեյնալյանը հուսով է, որ նոր քաղաքապետն ու Երևանն անպայման հաջողելու են:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանն իսկապես հզոր քաղաք է համարում, մայրաքաղաք, որտեղ ապրում են հայության բոլոր շերտերը ներկայացնող մարդիկ:
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հայտնել է, որ դատապարտյալների համաներման նախագիծը հոկտեմբերի 23-ին կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը:
ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը համոզված է՝ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի հիվանդությունների և նրան կալանքի տակ պահելու անհամատեղելիության մասին լուրերը փոքր ինչ չափազանցված են:
Ռոման Մ.-ի հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ Ինտերպոլի ԱԿԲ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազին:
Խափանման միջոց կալանքը փոփոխվել է անձնական երաշխավորության:
Սիրունյանը նշել է, որ Մայրապետյանը բացարձակ կապ չունի Մարտի 1-ի գործի հետ, պարզապես, նրա խոսքերով, լրատվամիջոցները օգտվելով իր լռությունից, հորինեցին այդ վարկածը։
Վանաձորում հնչած կրակոցները նախապես մշակված և ծրագրված սպանության փորձ է, որի թիրախը եղել է Գևորգ Նավոյանը։ Վանաձորում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ դրանց հետեւում կանգնած է քրեական աշխարհը։
Երևանի քաղաքապետարանում մեկնարկել է նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանի երդմնակալության արարողությունը։
Հոկտեմբերի 7-ից 12-ը Երևանում անցկացվեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության մշտական խորհրդի նիստը, նախարարական համաժողովը, 17-րդ գագաթնաժողովը և այլ միջոցառումներ։
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դպրոցների հարգելի տնօրեններ, արդեն որերորդ բողոքն եմ ստանում տարբեր դպրոցների աշակերտներից առ այն, որ երբ նրանք առավոտյան շուտ են գալիս դպրոց, ապա ստիպված փողոցում սպասում են մինչև 08:20-08:25, որից հետո նոր թույլ են տալիս մտնել դպրոցի շենք»:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից` ի պատիվ պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի տրված պաշտոնական ընթրիքի ժամանակ երեկ Փաշինյանը Թրյուդոյին նվիրել էր նրա հոր՝ Խորհրդային Հայաստանի պետական անվտանգության կոմիտեի արած լուսանկարները, և գուլպաներ։
Փաստաբան, ՀՀ վարչապետի խորհրդական Նիկոլայ Բաղդասարյանը ներկայացրել է վերկուծություն՝ թե երբ է արձակվում ՀՀ ԱԺ-ը՝ ՀՀ վարչապետի հրաժարականի դեպքում:
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն «Թվիթերի»-ի իր էջում գրառում է կատարել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպման մասին և լուսանկար հրապարակել:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Թարգմանչաց տոնի կապակցությամբ: