Բաժիններ՝

Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած Թուրքիայի քաղաքացու

Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած անձի: Հոկտեմբերի 15-ին Գյումրիի սահմանապահ ջոկատի սահմանապահները նկատել են անհայտ անձի, ով հատել է հայ-թուրքական սահմանը: Սահմանախախտը ուշադիր զննել է տեղանքը և փորձել է աննկատ առաջ շարժվել:

Որոշ ժամանակ անց սահմանախախտի շարժման ենթադրյալ երթուղում սահմանապահները դարանակալել են ու օպերատիվ կերպով ձերբակալել նրան:

Նախնական տեղեկություններով ձերբակալվածը Թուրքիայի Հանրապետության քաղաքացի է: Հայ-թուրքական սահմանն ապօրինի հատելու նպատակը կպարզեն կոմպետենտ մարմինները: Սահմանված օրենսդրական կարգի համաձայն՝ սահմանախախտը փոխանցվել է Հայաստանի իրավապահ մարմիններին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031