Արթուր Վանեցյանը խոստացավ՝ կլինի ԱԱԾ-ի ավանդական տեսանյութ Քոչարյանի և հյուրանոցի մասին

«Մենք չենք ասել, որ Քոչարյանի ընտանիքը կապված է այդ հյուրանոցների հետ։ Մենք ներկայացրել ենք այն, ինչ ներկայացրել ենք, շատ պարզ, բոլորը դա տեսել են»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով հարցին, թե հիմնավորվո՞ւմ է Ռոբերտ Քոչարյանի կապը հյուրանոցների հետ։

Նա խոստացավ, որ առաջիկայում դրա հետ կապված կլինի նույնանման, արդեն ավանդական դարձած ԱԱԾ-ի տեսանյութերից, և ամբողջությամբ կցուցադրեն։

Արթուր Վանեցյանը նաև խոստացավ խոսել միայն փաստերով և այլևս հուզական չլինել։

Անդրադառնալով Ռ. Քոչարյանի կողմից իր դեմ հարուցված դատական գործին՝ ԱԱԾ ղեկավարն ասաց. «Ես այդ հարցին վերաբերվում եմ հումորով և ժպիտով»։

Հիշեցնենք, որ ՀՔԾ պետի հետ սկանդալային հեռախոսազրույցի հրապարակմանը հաջորդած ասուլիսի ընթացքում Վանեցյանը հայտարարել էր, որ Ռոբերտ Քոչարյանը 6 միլիոն կաշառքով հյուրանոց է գնել։ Ռոբերտ Քոչարյանի որդին` Սեդրակ Քոչարյանը, դիմել է դատարան՝ Վանեցյանից պահանջելով փոխհատուցում և հրապարակային հերքում հորը զրպարտելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031