Վթար Եղեգնաձորում. դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ
Հոկտեմբերի 16-ին, ժամը 08:14-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 124-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2108» մակնիշի (վարորդը՝ Ն. Հ.) և «ՎԱԶ-2107» մակնիշի (վարորդը՝ Դ. Գ.) ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը՝ Ա. Գ.-ն (ծնված 1975 թ.) քաղաքացիների ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Եղեգնաձորի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: