Կարապետյանների ընտանիքը 2.5 միլիարդ տրամադրել է մանկապարտեզների կառուցմանը…
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հոկտեմբերի 19-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
Հոկտեմբերի 18-ին` ժամը 23:18-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ավշար գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. գազատար խողովակից առկա է արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` փորձաքննությամբ ապացուցվել է, որ Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի գործով հրապարակված ձայնագրության մեջ խոսող անձը Դոն Պիպոն չէ, թեեւ նա մեղադրվում է մարդկանց երկար անազատության մեջ պահելու համար: Ինչպես հայտնի է, 2018 հունիսի 16-ին Էջմիածնում ԱԱԾ աշխատակիցները ձերբակալեցին քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանին:
Հոկտեմբերի 18-ին` ժամը 20:17-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 19 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է բենզինի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն ասել էր, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակն անհամատեղելի չէ կալանքի հետ․ «Բոլոր մարդիկ էլ ինչ-որ մի հիվանդությամբ տառապում են»։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. հոկտեմբերի 19-ին ժամը 01.00-16:00 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Մարտունի քաղաքի եւ Լիճք, Ներքին Գետաշեն գյուղերի ջրամատակարարումը:
Կառավարության պահուստային ֆոնդից 560 մլն դրամի սուբսիդիա կհատկացվի «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին փոխանցելու նպատակով՝ վերջինիս մոտ շահութահարկի գծով առաջացած հարկային պարտավորությունները վճարելու նպատակով: Այս մասին որոշումն ընդունվեց գործադիրի հոկտեմբերի 18-ի նիստում:
Ոստիկանները Դավիթաշենում հետախուզվողի են հայտնաբերել։
Կառավարության հավանությանն արժանացավ 2018 թ. սեպտեմբերի 4-ին և 25-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև «Շրջանակային ծրագիր՝ ուղղված ԵՄ-Հայաստան համաձայնագրերի իրականացմանը» ֆինանսավորման համաձայնագրի N 2 լրացման վերաբերյալ» Հանրապետության նախագահի հրամանագրի նախագիծը:
Հոկտեմբերի 21-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին հանրապետության տարբեր մարզերում համայնքի ղեկավարի 128 թեկնածուից 126-ը ինքնաառաջադրվել է, մեկական թեկնածու են առաջադրել Բարգավաճ Հայաստան և Լուսավոր Հայաստան կուսակցությունները:
ՀՀ կառավարությունը քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված քաղծառայողների վարձատրությունն ապահովելու նպատակով պահուuտային ֆոնդից Վարչապետի աշխատակազմին հատկացրեց 60 մլն դրամ:
Կույր զբոսաշրջիկից գումար հափշտակածը նույն օրը հայտնաբերվեց։
Բուժզննումը ցույց է տվել, որ Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության բակում հոկտեմբերի 17-ին պոլիէթիլենային տոպրակում հայտնաբերված երեխաների առողջական վիճակը բավարար է:
Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիան 21-րդ դարում պետք է դառնա մեր առաջընթացի հիմնական գրավականը:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի մեջ մտնող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ Հայաստանում հեղափոխության շունչն ամենաշատը զգացել են հենց Էջմիածնի բնակիչները:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և Փաստաբանների պալատի ներկայացուցիչները հոկտեմբերի 17-ին համատեղ այց են իրականացրել Տավուշի մարզ՝ Բաղանիս գյուղի բնակիչներին իրավական աջակցություն տրամադրելու նպատակով։
Նաիրիի ոստիկանները բացահայտեցին բնակարանային գողությունը։
«Ալավերդու պղնձաձուլական գործարան» ֆեյսբուքյան խմբի անդամներից մեկը լուսանկարներ է տեղադրել, կից տեղեկացնելով, որ գործարանը դադարել է գործել:
Բիզնես Արմենիայի աջակցությամբ Միացյալ Նահագների մի շարք քաղաքներում Հայաստանի մասին հուշող անկյուններ կբացվեն։
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մեկնարկեց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի 75-ամյակին նվիրված հանդիսավոր նիստը, որին ներկա է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
Շատ կուզենայի մեկ այլ առիթով խոսել Սամվել Մայրապետյանի մասին: Այսօրվա իրավիճակը մեզ պարտավորեցնում է լինել ավելի քան պատասխանատու ասված խոսքի մեջ, ուստի կփորձեմ առաջնորդվել ոչինչ չավելացնել ու ոչինչ չպակասեցնելու նշանաբանով, և փաստորեն վկայություն տալ մի մարդու մասին, որին ճանաչում եմ գրեթե 25 տարի՝ դեռևս Մշակույթի նախարարությունում աշխատելուս տարիներից ի վեր:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու անչափահասի նկատմամբ առերևույթ ոտնձգություն կատարած անձի ինքնությունը:
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները հետախուզվողի են հայտնաբերել։
Նիկոլ Փաշինյանն ու Գագիկ Ծառուկյանը մասնակցում են Մայնինգ ֆերմայի բացման արարողությանը:
Այսօր Վայոց Ձորի մարզպետարանի մոտ հավաքվել էին Ամուլսարի հարակից համայնքների հարյուրից ավելի ներկայացուցիչներ՝ հանդիպելու նորանշանակ մարզպետ Տրդատ Սարգսյանին և պահանջելու Ամուլսարի հարցով դրական լուծում:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Ոսկեվազ համայնքի 46-ամյա բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ շինհավաքակցման և վերանորոգման աշխատանքներ կատարելու նպատակով հոկտեմբերի 19-ին ժամը 10:00-ից ժամը 17:00 դադարեցվելու է …
Առողջապահության նախարարությունն առաջիկայում ստուգումներ կիրականացնի «Արմենիա» բժշկական կենտրոնում և Ուռուցքաբանության ազգային կենտրոնում. կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը:
ՀՀ նախագահի սեպտեմբերի 20-ի հրամանագրերով՝ Ռուզաննա Ազրոյանը և Դանիել Դանիելյանը նշանակվել են ՀՀ վարչական դատարանի դատավորներ՝ հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի սեպտեմբերի 13-ի` ԲԴԽ-37-Ո-99 և ԲԴԽ-37-Ո-100 որոշումներով ներկայացված առաջարկությունները! :