ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ երեք անձի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ:
Տիգրան Քեյանի պնդմամբ՝ Ճանապարհային ոստիկանության կողմից հսկողությունը մեղմացնելու հետևանքով վարորդներն անկարգապահ են դարձել:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Արշալույս գյուղում է:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր, հայտնի բժիշկ Ջոն Բիլեզիկյանին:
Հոկտեմբերի 17-ին, ժամը 14:18-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսահակյան թաղամասի թիվ 1/2 շենքի տանիքից (9-րդ հարկ) քաղաքացի է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սույն թվականի հոկտեմբերի 17-ին ժամը 8 անց 25-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ՝ 1967թ. ծնված Արամ Ավագյանը, 1977թ. ծնված Վադիմ Գրիգորյանը և 1985թ. ծնված Արթուր Օսիպյանը տրանսպորտային միջոցների օգտագործմամբ փակելով Ստեփանակերտ քաղաքի Ստեփան Շահումյանի անվան պուրակի հարակից երթևեկելի հատվածները խոչընդոտել են երթևեկությանը, որի համար բերվել են ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն։
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 78 ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ։
Հոկտեմբերի 16-ին, ժամը 15.25-ին, ՀՀ ԱԻՆ Արմավիրի մարզային փրկարարական վարչությունից ոստիկանության Մեծամորի բաժին հաղորդում է ստացվել, որ 25 շենքի թիվ 504 բնակարանում հրդեհ է բռնկվել:
Այս տարվա օգոստոսին ՀԱՊԿ գլխավոր քարոտւղար Յուրի Խաչատուրովի փաստաբան Գրիգոր Բեքմեզյանը դատական հայց էր ներկայացրել ընդդեմ «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական» կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի։
Մայրաքաղաքի և մարզերի բուժհաստատությունների շտապօգնության մեքենաներն այսուհետև կհամալրվեն 200 նոր մեքենաներով, այդ թվում՝ 65 ռեանիմոբիլ, 135 շտապօգնության մեքենա, որոնք Հայաստանին է տրամադրել Չինաստանի կառավարությունը։
Հոկտեմբերի 17-ին, ժամը 11:50-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հ. Հակոբյան փողոց թիվ 1 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հոկտեմբերի 17-ի ցերեկը, 18-20-ը, 21-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հոկտեմբերի 17-ին, ժամը 13:17-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գեղանիստ գյուղի անասնագոմերից մեկում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերված շտապ բուժօգնության 200 ավտոմեքենայի հանձնման արարողությանը:
«Զինվորի բաժին» նշագրումով սնունդը, հագուստը և մնացած իրերն ապրիլյան պատերազմից հետո մնացել են Արցախի համապատասխան տեղերում, իսկ վայրը, որտեղից առգրավվեցին այս ամենը, եղել է ԵԿՄ պահեստը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը՝ շեշտելով, որ այնտեղ եղել են նաև ԵԿՄ-ին պատկանող 10-յակ մեքենաներ:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է Հյուսիսային պողոտայում բացված «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» խորագրով բարեգործական ցուցահանդես-տոնավաճառ, որը նվիրված է Երևանի 2800-ամյակին:
Հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանը, որին հոսպիտալացրել էին հոկտեմբերի 13-ին, ապաքինվում է եւ շուտով կվերադառնա աշխատանքի:
Այսօր Հանրապետության նախագահի նստավայրում, նախագահ Արմեն Սարգսյանի ներկայությամբ, տեղի է ունեցել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ադրինե Ղուկասյանի, վարչական դատարանի դատավորներ Ռուզաննա Ազրոյանի և Դանիել Դանիելյանի երդման արարողությունը։
ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել:
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 15.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երեւանի Ռուբինյանց փողոցում վրաերթի է ենթարկել 64-ամյա Ալիսա Զաքարյանին։
«Մանվել Գրիգորյանը տառապում է տասնյակից ավելի հիվանդություններով, և այս մասին բազմիցս ենք բարձրաձայնել: Հղում կատարեցինք նաև հեղինակավոր բժիշկների կարծիքներին, համաձայն որոնց՝ Մանվել Գրիգորյանի կյանքին ոչ միայն վտանգ է սպառնում, այլև հակացուցված է մեկուսացված պայմաններում նրան պահելը»:
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ներկայացրել է «Տոների և հիշատակի օրերի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծ` առաջարկելով, որ Երևանի օրը ֆիքսվի հոկտեմբերի երկրորդ կիրակի օրը:
Հոկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի խախտելու փորձ ձեռնարկած խմբի:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 17-ին ժամը 10.00-18.00 դադարեցվելու է Երևան քաղաքի՝ Էրեբունի վարչական շրջանի Սասունցի Դավիթ փողոցի 10-50 հասցեների, Բելինսկի, Սուվորով, Լորիս Մելիքով փողոցների և նրբանցքների ջրամատակարարումը:
Մեկ ամիս առաջ՝ սեպտեմբերի 17-ին, Քննչական կոմիտեն, ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցի գաղտնալսման գործի շրջանակներում, խուզարկություն անցկացրեց Yerevan.Today լրատվական կայքում՝ առգրավելով մեկ համակարգիչ և երեք համակարգիչների կոշտ սկավառակները։ Խմբագրակազմը մի քանի անգամ հանդես եկավ հայտարարությամբ, որ իրենց աշխատանքը խափանվել է։
ՀՀ ազգային ժողովի պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում հետաձգվեց «2008թ. մարտի 1- 2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ անձանց կյանքին և առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի նախագծի քննարկումը: Նախագիծը պետք է քննարկվեր հանձնաժողովի հոկտեմբերի 17-ի նիստում:
Հոկտեմբերի 16-ին՝ժամը 17.40-ի սահմաններում, «Սկանիա» բեռնատար ավտոմեքենան Երևան-Մեղրի Մ2 ճանապարհի 335-րդ կմ-ին բախվել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենային. «ՎԱԶ-2107»-ի վարորդը՝ 30-ամյա Ծովակ Խաչատրյանը, և երեք ուղևորները՝ 27-ամյա Տաթևիկ Արզումանյանը, 3-ամյա Նարե Խաչատրյանը և 58-ամյա Սվետլանա Թարվերդյանը, տեղում մահացել են:
Մանվել Գրիգորյանին խոշտանգում են, նրան միտումնավոր տանում են մահվան։ Այդ մասին 24News-ին ասել է գեներալի փաստաբան Արսեն Մկրտչյանը։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով կալանավորվել է 38-ամյա Արա Բանդուրյանին:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 17-ին այցելեց Հյուսիսային պողոտայում կազմակերպված «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» խորագրով բարեգործական ցուցահանդես-տոնավաճառ: