
Հրդեհ Հրազդանում. մեկնել է երկու մարտական հաշվարկ

Հոկտեմբերի 15-ին` ժամը 14:43-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մազի Հրազդան քաղաքի կենտրոնական խմելու ջրի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:37-ին, մարվել՝ 19:12-ին:
Վանատուր թաղամսի մոտակա սարում այրվել է մոտ 28 հա, իսկ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսություն»-ից մոտ 2000 քմ խոտածածկույթ:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 27 հրշեջ-փրկարար և անտառտնտեսության 8 աշխատակից: