
Վրաերթ Ֆուչիկի փողոցում

Հոկտեմբերի 16-ին, ժամը 11:46-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ֆուչիկի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, քաղաքացին վրաերթի է ենթարկվել. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Škoda» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Հ. Ե.-ին (ծնված 1964 թ.):
Փրկարարները Հ. Ե.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության: