
Հայկ Մարությանը կհանդիպի աղբահավաքին. պայմանագիրը կլուծարի՞. «Ժողովուրդ»

«Երեւանի նորանշանակ քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկա օրերին կհանդիպի մայրաքաղաքում աղբահանությամբ զբաղվող «Սանիտեք» ընկերության տնօրեն Նիկոլաս Էլ Թավիլի հետ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ քաղաքապետը մտադիր է ընկերության տնօրենի հետ քննարկել պայմանագրի կետերը եւ հասկանալ, թե ինչու է թերանում իր աշխատանքում: Հակառակ դեպքում Մարությանը հնարավոր է «Սանիտեք»-ի հետ լուծարի կնքած պայմանագիրը:
Այս թեմայի շուրջ թերթը չկարողացավ մեկնաբանություն ստանալ ընկերությունից, քանի որ մեր հեռախոսազանգերը անպատասխան մնացին: Քանի որ ընկերությունը դարձյալ ընդհատակ է անցել, Երեւանի տարբեր վարչական շրջանների բազմաբնակարան շենքերի աղբամանները կենցաղային աղբով լի են, գարշահոտության պակաս էլ չկա:
«Սանիտեք»-ը օրերով չի դատարկում աղբամանները: Ի դեպ, թերթին հայտնի դարձավ, որ Երեւանի որոշ վարչական շրջաններում աղբի մաքրման ծառայություն իրականացվում են թաղապետարաններին պատկանող աղբի մեքենաներով»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: